Ադրբեջանական սխեմա, թե անօրինական գործարքներ. Էստոնական բանկը կաթվածահար է

Ադրբեջանական սխեմա, թե անօրինական գործարքներ. Էստոնական բանկը կաթվածահար է

Ադրբեջանում իշխող ընտանիքի և նրանց մերձավորների անօրինական փողերի լվացքատան եվրոպական ամենախոշոր համակարգը կաթվածահար է:

Դանիական բանկի էստոնական մասնաճյուղում հրաժարականների ալիք է սկսվել: Բարձրաստիճան չորս աշխատակից արդեն հեռացել է և հիմա, երբ բանկում ներքին ստուգումներ են` հրաժարականի դիմում է գրել ներքին վերահսկողության բաժնի տնօրենը: Սա տեղի է ունեցել բանկի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, որում ներկայացվել են ստուգումների առաջին արդյունքները:

Թեև դեռ վաղ է եզրակացություններ անել գործարքների ծավալների մասին, սակայն հստակ է, որ էստոնական մասնաճյուղը կարողացել են օգտագործել անօրինական գործարքների համար, քանի որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել կատարվածը կանխելու համար: 

Danske Bank


Կարդացեք նաև.


Ստուգումներով բանկի ղեկավարությունը փորձում է գտնել գլխավոր հարցի պատասխանը` բանկը պարզապես տուժել է ադրբեջանական սխեմայի հետևանքով, թե մասնակցել է անօրինական գործարքներին` հսկայական շահույթի դիմաց: Բանկը հայտարարել է, որ անօրինական շահույթը կուղղի սոցիալական նախաձեռնությունների:

Դրանք կլինեն նաև այնպիսի նախաձեռնություններ, որոնք հետագայում կկանխարգելեն միջազգային ֆինանսական հանցագործությունները:

Danske Bank

Այս բանկը սկանդալային իրավիճակում է արդեն մեկ տարի` արտասահմանյան ընկերությունների և բարձրաստիճան պաշտոնյաների կասկածելի գործարքների բացահայտումից հետո: Բացահայտվել է փողերի լվացման ահռելի սխեմա: Տարբեր տվյալներով` լանդրոմատով անցել է 8 միլիարդ դոլար: Սկանդալում Ադրբեջանից բացի ներքաշված են նաև Ռուսաստանը և Ուկրաինան: Ռուսական կողմից Դանսկե բանկի դեմ քրեական գործ է հարուցվել` երկրից անօրինական փողերի դուրս բերման մեղադրանքով:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք