Ինչպե՞ս խնամել անկողնային հիվանդին. հոդված՝ տխուր փորձի և օգտակար խորհուրդների մասին

Ինչպե՞ս խնամել անկողնային հիվանդին. հոդված՝ տխուր փորձի և օգտակար խորհուրդների մասին

newmag-ը պատմում է Ելենայի մասին, որը քիչ գիտելիքների պատճառով չկարողացավ օգնել իր անկողնային հիվանդ հորաքրոջը: Նրա հորաքույրը մահացավ, բայց այդ փաստը Ելենային հանգիստ չթողեց:

Վերջ տանջանքին

Հիպերտոնիկ ճգնաժամից հետո հորաքույրն ամբողջությամբ անկողնային հիվանդ դարձավ: Հարազատները հավաքվեցին խոհանոցում և իրար նայեցին՝ ի՞նչ անել: Աշխատանքը չես թողնի: Պատրաստ ես վճարել նրա խնամքի համար, բայց ո՞ւմ: Քանի դայակ չէին գտել, Ելենան որոշեց հոգ տանել հորաքրոջ մասին: Հենց կպավ գործին, հասկացավ, որ չգիտի՝ ինչ անել: Օրինակ՝ սխալ հագցրած տակդիրի պատճառով շուրջը լրիվ թրջվում էր, և պետք էր ամեն ինչ զրոյից սկսել: Ի վերջո, մեծ փողերով գտան մի դայակի: Ելենան վերադարձավ տուն: Մի քանի ամսից հորաքույրը մահացավ, բայց միտքը, թե ինչպես խնամել անկողնային հիվանդին, Լենային հանգիստ չէր տալիս:

Ելենա Սուխաչևան է,  որը սովորում է «Внимание и забота» դպրոցում

Դեմ առ դեմ իրականությանը

Ամբողջ կյանքում օֆիսային բարձր վարձատրվող աշխատանքով ապահովված Ելենան չէր էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել հաշմանդամ, ունենալ օգնության կարիք, մինչև մի օր նրան չկրճատեցին աշխատանքից: Քանի որ լավ նպաստ էր ստանում, որոշեց մի քանի ամիս հանգստանալ, հետո նոր գործ փնտրել: Որոշեց դադարի փուլում օգնել կարիք ունեցողներին: Չգիտես ինչու՝ մտածում էր, որ ամենանհրաժեշտը կենցաղային օգնությունն է՝ տնային գործերը: Ու նա դարձավ ուղղափառ եկեղեցու կամավոր: Մի օր նրան ուղարկեցին լողացնելու հաշմանդամ աղջկա: Այստեղ էր, որ նա բախվեց իրականությանը. մի բան է հատակ լվանալ, մի ուրիշ բան՝ լողացնել օտար աղջկա, դիպչել նրան:

Մի բան է հատակ լվանալ, մի ուրիշ բան՝ լողացնել օտար աղջկա, դիպչել նրան:

Եկավ, տեսավ ու շոկ ապրեց: Կյանքում նա չէր շփվել այդպիսի խնդիրներով մարդու հետ: 25-ամյա աղջիկը 12 կգ էր կշռում, չէր խոսում, չէր նստում, գլուխը լավ չէր պահում: Իհարկե, օգնեց մորը՝ լողացնել աղջկան, բայց իր համար որոշեց՝ այլևս երբեք: Հետո հավաքեց ուժերն ու նորից գնաց: Աղջկա մայրը մտքից դուրս չէր գալիս, թե որքան ծանր էր նրա համար:

«Внимание и забота» դպրոցում սովորում են հոգ տանել անկողնային հիվանդներին

Երկրորդ անգամ հեշտ էր, Ելենան հասկացավ, որ գլուխ կհանի

Իր «հանգստի» 3 ամսում նա օգնեց ևս մի քանի՝ անկողնուն գամված մարդկանց: Հասկացավ, թե որքան շատ մարդ է տանը մենակ ու անօգնական: Հիվանդանոցի ղեկավարության հետ սկսեց քննարկել կամավորական ծառայություն ստեղծելու հարցը, որն օգնություն կտրամադրեր անկողնային հիվանդներին: Գլխավոր բժիշկը, սակայն, քննադատեց այդ գաղափարը: «Եվ ովքե՞ր կգնան խնամքի կարիք ունեցող հիվանդների մոտ: Փողոցում պատահած առաջին կամավորնե՞րը… Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող եք անել: Գիտե՞ք, որ սխալ գործողություններով կարող եք վնասել: Մի սխալ շարժում և մարդը կարող է մահանալ»:

Աջից Ելենան է, ձախից՝ մարզիչ Սվետլանան: Նրանք սովորում են անկողնային հիվանդներին խնամելու վարժությունները:

Բժշկի խոսքերը խոցեցին Ելենային: Հետո հասկացավ, որ նա ճիշտ էր: Սկզբում պետք էր սովորեցնել կամավորներին, միայն թե ո՞վ կաներ դա: Գլավոր բուժքույրն ասաց. «Մենք ժամանակ չունենք՝ ձեզ սովորեցնելու: Դուք սավառնում եք երազներում ու չեք հասկանում, թե ինչի հետ եք գործ ունենալու, չգիտեք, թե ինչ է նշանակում խնամել իրական հիվանդներին»:


Կարդացեք նաև.


Իսկ Ելենան իրական խնդիրների բախվում էր յուրաքանչյուր բնակարան ոտք դնելիս: Գիտեր՝ ինչ է նշանակում գամվել անկողնուն և չկարողանալ նույնիսկ զուգարան գնալ: Գիտեր, թե ինչ է նշանակում ամբողջությամբ կախված լինել մյուսներից: Տարին անցնում էր, ոչինչ տեղից չէր շարժվում, ու Ելենան սկսեց նամակներով ռմբակոծել Առողջապահության նախարարությունը՝ պահանջելով թրեյնինգներ, որոնք կտային անհրաժեշտ գիտելիքներ կամավորների ծառայություն բացելու համար: Չինովնիկները խուլ էին, բայց Ելենան չէր հանձնվում: Ի վերջո, ինքնուրույն գտավ դասընթաց և որոշեց իրենից էլ սկսել: Հենց առաջին դասին հասկացավ, թե հորաքրոջն ինչ տանջանքների էր ենթարկել իր յուրաքանչյուր գործողությամբ:

Հենց առաջին դասին հասկացավ, թե հորաքրոջն ինչ տանջանքների էր ենթարկել իր յուրաքանչյուր գործողությամբ:

Պարզվեց, որ գրագետ մոտեցման դեպքում անկողնային հիվանդի խնամքն այդքան շատ ժամանակ և ջանք չի պահանջում: Միայն այս դասընթացքով չսահմանափակվեց, շարունակել ուսումնասիրել: Մի քանի տարի պահանջվեց գտնել արևմտյան մեթոդներով աշխատող մասնագետների, կազմակերպել դասընթացներ անկողնային հիվանդների հարազատների և կամավորների համար: Ի վերջո, դպրոցը բացվեց, որն առաջին իսկ տարում նախատեսեց 60 դասընթաց անցկացնել և 1000 մարդու վերապատրաստել: Բոլոր դասընթացներն անվճար են: Դպրոցի ծախսերը հոգալու համար հիմնադրամ բացվեց:  

TAKIEDELA


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք