[Ավագանու ընտրություն] Ինչպե՞ս քվեարկեցին կուսակցական ցուցակների առաջատարները

[Ավագանու ընտրություն] Ինչպե՞ս քվեարկեցին կուսակցական ցուցակների առաջատարները

Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի առաջատարների մեծ մասն արդեն այցելել է ընտրատեղամասեր:

  • Բարի ընտրություն բոլորին, այդ թվում նաև մրցակիցներին: Ժառանգություն ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանի վաղ առավոտյան մաղթանքն է՝ ընտրությունը կատարելուց հետո: Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրել է դրականը, խոսել նաև խնդիրների մասին: 
  • Ընտրության եկավ բարձր տրամադրությամբ, ավելի շատ խոսեց խնդիրների մասին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հատկապես լռության օրը կատարված որոշ գործողություններ որակեց հակաքարոզչություն ԲՀԿ-ի նկատմամբ: 
  • Կենտրոն վարչական շրջանի 9/45 ընտրատեղամասում այսօր սպասում են մոտ 2 հազար ընտրողի: Նրանցից ամենահայտնին և ում մասին ամենաշատը խոսեցին, արդեն կատարել է ընտրությունը: ՀՅԴ ցուցակի առաջատարը՝ Միքայել Մանուկյանը: 
  • Ընտրության օրը մեծ իրադարձություն և տոն է անվանել «Երևանի հանրություն» դաշինքի ցուցակի առաջատարը: Անահիտ Թարխանյանը նախընտրել է չխոսել հնարավոր ընտրախախտումների մասին, չստեղծել լրացուցիչ լարվածություն ոչ թեկնածուների, ոչ էլ ընտրողի համար: Որևէ ահազանգ դեռ չեն ստացել, վստահ է, որ չեն էլ ստանա: 
  • Ժողովրդական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրատեղամաս էր եկել դստեր հետ: Մանուել Գասպարյանը կոչ է արել երևանցիներին՝ ակտիվ լինել և անպաման մասնակցել ընտրությանը: 
  • Հայաստանում եղած մարդկային և տնտեսական ռեսուրսների մոտ 40 տոկոսն, ըստ Մհեր Շահգելդյանի, կենտրոնացած է մայրաքաղաքում: Այս տեսնակյունից նա կարևորել է ՕԵԿ-ի մասնակցությունը քաղաքի կառավարմանը:

[Թրենդ] Լինել Երևանի ավագանու ընտրական ցուցակում


  • Իրենց քարոզարշավն անցկացրել են դրական շեշտադրումներով: Լույս  դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանն այսօր էլ նախընտրում է չխոսել խախտումների և հնարավոր արդյունքի մասին: Ըստ նրա՝ պետք է լինի ընդդիմադիր խոսք, տեսակետների բախում, բայց ոչ երբեք հակամարտություն: 
  • «Հայք»-ի քաղաքապետի թեկնածուն քվեարկել է հանուն ինքնության վերականգնման: Հավատում է ազատ և արդար ընտրությանը: 
  • Երկիր Ծիրանի կուսակցության նախագահն ու քաղաքապետի թեկնածուն ուժերի կոնսոլիդացման մասին է խոսել: Միայն այդպես է Զարուհի Փոստանջյանը հնարավոր համարում իր իսկ ձևակերպմամբ՝ Երևանն անմխիթար վիճակից դուրս բերել: 
  • Ուղիղ կեսօրին ընտրատեղամաս եկավ «Երևանցիներ» դաշինքի ցուցակի առաջատարը՝ Արարատ Զուրաբյանը: Ըստ նրա՝ այս ընտրությունն աննախադեպ է իր տեսակով: Թեկնածուն քվեարկել է հանուն Երևանի՝ ավելին չմանրամասնեց: 

Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ քաղաքապետի բոլոր թեկնածուների տեսակետները համընկնում էին մեկ կետում: Նրանք բոլոր քվեարկում են հանուն Երևանի զարգացման:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք