Նորարական մեթոդներ. Երևանի ինժեներական քաղաքը նոր բնակիչ ունի

Նորարական մեթոդներ. Երևանի ինժեներական քաղաքը նոր բնակիչ ունի

Ընկերության առաքելությունն է աջակցել ինժեներներին և գիտնականներին, օգնել նոր գիտական բացահայտումներ կատարել:

Երեւանի ինժեներական քաղաքը նոր բնակիչ ունի. Նեյշնլ Ինսթրումենթս կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այսուհետեւ տեղակայված է լինելու ինժեներական քաղաքում, որն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, լաբորատորիաներով ու սարքավորումներով:

Նեյշնլ Ինսթրումենթսը զբաղվում է ինժեներական լուծումների նախատիպերի մշակմամբ եւ նորարական մեթոդների հետազոտությամբ: Թիմն աշխատում է կիսահաղորդիչների, մեքենաշինության եւ կապի համակարգերի ոլորտներում: Այժմ զբաղված են  5G կապի համակարգերի նախատիպերի մշակմամբ ու նախագծմամբ: 


Կարդացեք նաև.


Այս համագործակցությունը ձեռնտու է եւ Նեյշնլ Ինսթրումենթսին եւ ինժեներական քաղաքին: Գրասենյակի տեղափոխությունը կխթանի ինժեներական քաղաքի նախագծի իրագործմանն ու կնպաստի Հայաստանում բարձր տեխնոլոգիական ինժեներության զարգացմանը:

Ընկերությունն ինժեներական լուծումներ է տրամադրում ավելի քան 35000 կազմակերպությունների` Աֆրիկայում, Հնդկաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Միջին Արևելքի երկրներում: Առաջիկա նպատակը եվրոպական գործակցության ընդլայնումն է:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք