[InterPress] Վրաց ուղղափառ եկեղեցին թիրախավորել է հայկական եկեղեցիները

[InterPress] Վրաց ուղղափառ եկեղեցին թիրախավորել է հայկական եկեղեցիները

Թանդոյանցը միակ հայկական եկեղեցին չէ, որ դարձել է Վրաց պատրիարքարանի թիրախ: Փաստացի կա նվազագույնը 6 եկեղեցի, որոնց վրա Վրաց պատրիարքարանն աչք ունի:

Աղմկոտ Աղմաշենեբելի փողոցից ոչ հեռու` որտեղ զբոսաշրջիկներով լի նոր ռեստորաններից մարդիկ հետևում են մայթի անցուդարձին, ծառուղու հետին մասում իրականում դժվար է նկատել Թանդոյանցը:

Թանդոյանցը Թբիլիսիում հայկական նշանակալի ներկայության վկայությունն էր, բայց տասնամյակների անուշադրության պատճառով` նախ Խորհրդային իշխանության, ապա վրացական, եկեղեցին հիմա հազիվ կանգուն է: Տանիքը փլուզվել է տարիներ առաջ, չորս պատերից երկուսը գրեթե ամբողջությամբ ավերված են: Միայն ոստիկանական ժապավենն ու հայերեն որոշ փորագրություններ հուշում են, որ այն սովորական քաղաքային փլուզվող շինություն չէ:

Անցած նոյեմբերին Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ նկատեցին, որ եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը եկեղեցին հայտարարել է իր սեփականությունը, բայց երբ ակտիվիստներն այս ամիս հարցում ուղարկեցին Վրաստանի պետական սեփականության գործակալություն, պարվեց, որ անցած տարվա հուլիսին Թանդոյանցը նվիրել են Վրաստանի ուղղափառ պատրիարքին:

protest in support of Armenian Norashen church in Tbilisi

«Վրաց պատրիարքը ցանկանում է այդ տեղում կառուցել բոլորովին նոր վրացական, ուղղափառ եկեղեցի: Նրանք պնդում են, որ տեղանքը պատմական է և վրացական», – ասում է Կրթության և Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի իրավաբան Էտո Գվրիտիշվիլին: Նա հիմա մասնակցում է Թանդոյանցի սեփականության իրավունքի համար իրավաբանական պայքարի գործընթացին: Որպես արդարացում վրաց եկեղեցին պնդում է, որ 19-րդ դարով թվագրվող փաստաթղթերը ցույց են տալիս` Թանդոյանցը կառուցված է այն վայրում, որտեղ ավելի վաղ եղել է մի փոքր վրացական եկեղեցի: Այն ավերակների է վերածել Պարսից շահ Աբասը 1622-ին:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք