Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին. ռեւանշ, վրեժխնդրություն, բայց արդեն ուշ է

Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին. ռեւանշ, վրեժխնդրություն, բայց արդեն ուշ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարին հաղթեց 6-2 հաշվով: Ռելաքս: Գործերն այնքան էլ լավ չեն եւ մենք դարձյալ նույն կոտրած տաշտակի առաջ կարող ենք հայտնվել, եթե…

Մովսիսյանի չորս գոլերն ապահովեցին ֆեյսբուքյան ուրախ անդորրը, երկրպագուների վստահությունը, սառը գլխով դատող երկրպագուների` ահռելի ցասումը: Մենք հաղթեցին այն թիմին, որից կրել էինք հավաքականի պատմության գուցե ամենացավոտ պարտությունը:

Երբ 6 գոլ էինք խփում Ջիբրալթարին, հիմնական մտածմունքն ու տեսլիքն առաջին խաղում բաց թողած մեկ գնդակն էր: Միայն հիմա ենք հասկանում, թե որքան մոտ կլինեինք հաջորդ փուլի, եթե այդ 6 գոլերից երկու-երեք հատը խփեինք Երեւանում:

Ստացվում է, Ջիբրալթարը մեծ նվեր արեց խմբի առաջատար Մակեդոնիային, որին Երեւանում հաղթել էինք 4-0 հաշվով: Վերջին տուրում մերոնք մրցելու են Լիխտենշտեինի, Մակեդոնիան` Ջիբրալթարի հետ: Հայաստանի հավաքականին հաղթանակ է հարկավոր, բայց դա բավարար չէ ձեռքերը ճամպրուկները վերադասավորելու համար: Մենք կհավաքենք ճամպրուկները, եթե Մակեդոնիային նույնիսկ ոչ-ոքի խաղա Ջիբրալթարի հետ:


5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը


Հիմա` առավել քան երբեւէ, զգացնել է տալիս այն պարտությունը, որը կրեցինք Երեւանում: Իսկ մենք ո՞ւմ պարտվեցինք: Պարտվեցինք մի երկրի, որն իր տարածքով մի քանի անգամ փոքր է Դավիթաշենից:

Շանսերը 25 տոկոս են: Եվ երբ հասկանում ես, որ այսքան թույլ կազմով Ջիբրալթարը չի կարող դիմանալ Մակեդոնիային, իսկապես սկսում ես հավաքել ճամպրուկներն ու փոքր ազգով հեռանալ Ազգերի լիգայից:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք