[InterPress] Հունաստանը պնդում է, որ  կորած Տենեա քաղաքը գտնվել է

[InterPress] Հունաստանը պնդում է, որ կորած Տենեա քաղաքը գտնվել է

Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ հնագետները հայտնաբերել են կորած քաղաք Տենեայի առաջին մնացորդները: Քաղաքն, ըստ հույների, կառուցել են պատերազմի գերի տրոյացիները՝ Տրոյայի պարտությունից հետո:

Նախարարության հաղորդագրության համաձայն, պեղումներն իրականացվել են սեպտեմբերից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հունական Պելեպոնես շրջանում, Պեղումների արդյունքում հայտնաբերվել են Տենեա կորած քաղաքի գոյության իրեղեն ապացույց: Մինչև հիմա դրա գոյության մասին մեզ հասած տեղեկությունը հիմնականում անտիկ ձեռագրերից էր:

Գտածոների մեջ պատեր են, կավի նմուշներ, մարմար, շինությունների քարե հատակներ, կենցաղային խեցեղեն ու հին հռոմեական շրջանի ավելի քան 200 հատ մետաղադրամ: Շինություններից մեկի հիմքում հայտնաբերվել է նաև մարդկային մնացորդներով երկու սափոր, որն արտասովոր երևույթ է հին հույների համար, նրանք սովորաբար հանգուցյալներին թաղում էին քաղաքի դարպասներից դուրս՝ հատուկ գերեզմանոցներում:

Առաջատար հնագետ Ելենա Կորկան, որն այդ տարածքում պեղումներ է իրականացնում 2013թ.-ից, Associated Press-ի հետ զրույցում ասել է, որ իր թիմը մինչև այս տարի հիմնական պեղումներն իրականացնում էր հարուստ գերեզմանոցներում,որոնք շրջապատում էին Տենեան: Դրանցից մեկում հայտնաբերված երկու երիտասարդների մարմարե արձանները մաքսանենգները 2010թ.-ին գողացել էին ու ավելի ուշ փորձել էին 10 միլիոն եվրոյով վաճառել:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք