«Նա ասաց՝ մամա». Մեծ սիրո, փոքր պատմությունը

«Նա ասաց՝ մամա». Մեծ սիրո, փոքր պատմությունը

«Նա ասաց՝ մամա» ֆիլմը կինոռեժիսոր, գործարար Արսեն Աղաջանյանի երկրորդ ֆիլմն է: Առաջինը՝ «Հանի-Մանի»-ն կինոսիրողների դատին է հանձնվել 2015-ին:

Արսեն Աղաջանյանը կինոռեժիսորությամբ զբաղվեց, երբ արդեն 40-ն անց էր: Շատերը թերահավատությամբ մոտեցան ֆիլմ նկարելու նրա նախաձեռնությանը: Ի վերջո, նա բիզնեսի մարդ է: Նրա առաջին ֆիլմը՝ «Հանի-Մանի»-ն, «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի ժամանակ արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի: Մրցանակների ճանապարհն է բռնել նաև «Նա ասաց՝ մամա» ֆիմը:

Կինոքննադատներն այն կարծիքին են, որ Արսեն Աղաջանյանի ֆիլմերն ունեն բոլորից տարբերվող ձեռագիր, այն դեպքում, երբ Աղաջանյանն իրեն երբեք կինոռեժիսոր չի համարել ու չի համարում: Նա անկեղծացել է, որ առաջին ֆիլմի նկարահանումն արել է ընկերների համար ու առաջին կինոդիտումն էլ կազմակերպել է մտերիմների համար՝ Հայաստանում, 80-տեղանոց կինոդահլիճում:


Կարդացեք նաև.


Ամեն ինչ սկսվել է տարիներ առաջ, երբ կյանքից հեռացավ Արսեն Աղաջանյանի մտերիմ ընկերներից մեկը՝ հումորով, հետաքրքիր պատմություններ հորինող: Հենց այդ պատմություններից մեկն էլ մի օր Արսեն Աղաջանյանը թղթին հանձնեց: Պարզվեց՝ ֆիլմի իսկական սցենար է: Սկսվեցին նկարահանումները՝ 13 օր:

«Նա ասաց՝ մամա» ֆիլմը պատմում է հեռուներում երջանկություն փնտրող ու իրենց ունեցածը չարժևորող մարդկանց մասին: Գաղափարը ծնվել է Թբիլիսիում, որտեղ Արսեն Աղաջանյանը գործի բերումով է եղել: Փոքրիկ բակ, հին տներ, քանդման ենթական հին թաղամաս, որի բնակիչներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, երջանկության մասին իր պատկերացումը: Թվում է, թե երջանիկ լինելու համար ուրիշ ոչինչ պետք չէ, բայց արի ու տես:

Ըստ Արսեն Աղաջանյանի՝ «Նա ասաց՝ մամա»-ն ավելի շատ անեկդոտ է, քան ֆիլմ:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք