[InterPress] Հիլարի Քլինթոն. Կցանկանայի նախագահ լինել

[InterPress] Հիլարի Քլինթոն. Կցանկանայի նախագահ լինել

Հիլարի Քլինթոնը հնարավոր է 2020թ.-ին առաջադրվի: Հիլարի Քլինթոնն իր հավանական առաջադրման վերաբերյալ ոչ միանշանակ ակնարկներ է արել` «Նյու Յորք Սիթի»-ին ասելով, որ նա ԱՄՆ նախագահի հարմար թեկնածու է:

Հիլարի Քլինթոնը հնարավոր է 2020թ.-ին առաջադրվի: Recode տեխնոլոգիական վեբ կայքի լրագրող Կառա Սուիշերի հետ զրույցում նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին Քլինթոնը նախ ասել է՝ ոչ, կարճ դադարից հետո կրկնել` ոչ: Բայց երբ Սուիշերը նկատում է, որ Քլինթոնը վարանում է, Հիլարին փորձում է վերաձևակերպել պատասխանը՝ ասելով, որ հաջոր դեմոկրատ նախագահի համար գերխնդիրը Միացյալ Նահանգների դիրքերը միջազգային արենայում ամրապնդելն է:

«Դե, կցանկանայի նախագահ լինել, այնպիսի աշխատանք է սպասվում, որին ես ինձ պատրաստ եմ համարում` հիմնվելով սենատում 8 տարվա աշխատանքի ու պետդեպում դիվանագիտական անցյալիս վրա», – ասել է նա:


Կարդացեք նաև․


Զրույցի հաջորդ օրը Սուիշերն իր թվիթերյան էջում գրառում է արել: Սոցցանցերում լայն տարածում գտած արձագանքները կարծես համընկնում էին Քլինթոնի ասածների հետ:

«Թվիթերցիներ, հանգստացեք: Չնայած հնչեց այնպես, թե @HillaryClinton-ը հրաժարվում է բացառել իր մասնակցությունը նոր արշավին, բայց իմ տպավորությունն է, որ նա կցանկանար նախագահ լինել, բայց չէր ցանկանա ընտրարշավի մասնակցել», -գրել է նա:

Վերջին շաբաթների ընթացքում Քլինթոնն ավելի հաճախ է աչքի ընկնում, հաճախ հանրային վայրերում է հայտնվում, ֆինանսավորում է դեմոկրատներին:  Անցած շաբաթ նա խոսել է Դոննա Շալալայի` Քլինթոնի վարչակազմի անդամի կազմակերպած դրամահավաք միջոցառմանը, որը Ֆլորիդայում արշավի է մասնակցում:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում


 

Գրել կարծիք