Ամանորի թույն նվերներ սիրելի տղամարդու համար

Ամանորի թույն նվերներ սիրելի տղամարդու համար

Նվերները կզարմացնեն և կուրախացնեն ձեր մտերիմին:

  1. Էքշն տեսախցիկ

Վիդեո նկարահանել, իհարկե, կարելի է նաև սմարթֆոնով, բայց ավելի հարմար է դա անել հատուկ սարքով: Այդպես հեռախոսի մարտկոցն էլ ուշ կնստի, հիշողությունն էլ չի լցվի: Դա պետք կգա, ինչպես Նոր տարվա տոներընկարահանելու, այնպես էլ հետագայի համար:

  1. Ամանորի սվիտեր

Սովորակա՞ն է, շատ տարածվա՞ծ, ոչ: Սա դասական նվեր է: Տաք գործած սվիտերը կջերմացնի սիրելիին, տոնական տրամադրություն կառաջացնի: Պարզապես, ընտրեք եղջերուներով կամ այլ թեմատիկ պատկերներով ունախշերով տարբերակը:

  1. Սեղանի սպորտային խաղեր

Սեղանի խաղեր սիրում են բոլոր տղամարդիկ, այդ նվերը դուր կգա նրանց: Հիանալի զբաղմունք է ձմեռային երեկոների համար, բացի այդ, շատ տեղ տան մեջ չի զբաղեցնի:

  1. Թերմոս

Տաք թեյ կամ սուրճ ցուրտ ձմեռային օրերի համար: Որպեսի այդ ամենն իրականություն դառնա, նվիրեք սիրելիին թերմոս:

  1. Խելացի ժամացույց

Այս գաջեթն ունենալ երազում են շատերը: Խելացի ժամացույցները հետևում են ֆիզիկական ակտիվությանը, զարկերակի աշխատանքին, քնի փուլերին, ինչպես նաև ցույց են տալիս այն ամենը, ինչ տեղի է ունենումսմարթֆոնում:

  1. Լուսավորվող կալյան

Իդեալական կալյանը լավ նվեր է արևելյան հաճույքները նախընտրողների համար: Կալյանը լավ միջոց է նաև ընկերներին համախմբելու ու լավ ժամանակ անցկացնելու համար: Կարելի է ընտրել, ինչպես դասական, այնպեսէլ ամբողջությամբ ապակյա մոդելները:

  1. Խաղային հավաքածու

Բոլոր տղաներն էլ սիրում են վիդեոխաղեր: Վիդեոխաղերի սիրահարների համար իդեալական նվեր կլինի լավ խաղային ստեղնաշարը, մկնիկը:

  1. Պոկերի հավաքածու

Թղթախաղը միավորում է մարդկանց, հատկապես երբ այդ խաղը ազարտային է: Ընկերների հետ շաբաթ-կիրակի երեկոներն ավելի հետաքրքիր անցկացնելու համար ընտրեք պոկերի հավաքածու.  Հավաքածուի ստանդարտտարբերակում լինում է կանաչ մահուդ,  ֆիշկաներ, 2 տուփ խաղաքարտ, ինչպես նաև օրգանայզեր, թիթեղյա տուփ այս ամենը պահելու համար:

  1. Ռյուկզակ

Տարողունակ քաղաքային պայուսակ, որը կլինի հաճելի նվեր, հատկապես ակտիվ, գործունյա տղամարդկանց համար: Ընտրեք պրակտիկ, ոճային մոդելներ, որտեղ կտեղավորվի նաև նոթբուք:

  1. Մուլտիտուլ

Ոչ մեկի մտքով չի անցնի ամեն տեղ տանել գործիքների մի ամբողջ հավաքածու: Ուրիշ բան, եթե դա լինի մուլտիտուլ: Կոմպակտ բազմաֆունկցիոնալ գործիքը միշտ կլինի ձեռքի տակ:  


Կարդացեք նաև.


  1. Անլար գեյմփադ

Անփոխարինելի գաջեթ խաղերի սիրահարների համար: Ձեր սիրելիին դուր կգա փռվել բազմոցին ու խաղալ՝ առանց մտածելու լարերի մեջ խճճվելու մասին:

  1. Էլեկտրական պտուտակահան

Եթե ձեր սիրելին հաճախ է բզբզում մոբայլ գաջեթներում կամ այլ էկելտրոնային սարքերում, հաստատ հաճույքով կընդունի այս նորարար պտուտակահանը:

  1. Սպորտային պայուսակ

Իդեալական նվեր սպորտով զբաղվող տղամարդկանց համար: Ծավալուն, հատուկ գրպանիկներով, որոնք նախատեսված են սմարթֆոնի, բանալիների կամ այլ մանր իրերի համար:

  1. Սմարթֆոնի օբյեկտիվ

Նրանք, ովքեր սիրում են լուսանկարել, կհավանեն այս նվերը: Հատուկ օբյեկտիվ կամ մի քանի օբյեկտիվներից բաղկացած հավաքածու, որոնք թույլ լուսանկարել տարբեր էֆեկտներով:  

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք