Իրանում իշխանափոխության փորձի համար երեք օրով ազատազրկել են բրիտանուհուն. սա առաջին դեպքը չէ

Իրանում իշխանափոխության փորձի համար երեք օրով ազատազրկել են բրիտանուհուն. սա առաջին դեպքը չէ

Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի Նազանին Զագարի-Ռեթքլիֆին երեք օր անցկացրել է Թեհրանի բանտում: 2016-ին էլ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել լրտեսության և իշխանափոխության փորձի համար:

Նրան բանտից ազատել են օգոստոսի 23-ին: Հիմա Իրանում է՝ իր ընտանիքի հետ, բայց պետք է բանտ վերադառնա կիրակի օրը, օգոստոսի 26-ին: Նա եկել էր տեսակցելու իր 4-ամյա դստերը, որին չի տեսել ավելի քան երկու տարի: Իր բրիտանացի ամուսին Ռիչարդ Ռեթքլիֆին տեսնել չի հաջողվի, քանի որ Իրանի իշխանությունները նրան վիզա չեն տվել:

«Ես ցնցված էի, այնքան շատ եմ լացել: Իմ հոր տունը իմը չէ, բայց այն բանտից ավելի լավն է», – պատմել է Նազանին Զագարի-Ռեթքլիֆը:

2016 թվականի ապրիլին Նազանին Զագարի-Ռեքլիֆը աղջկա հետ եկել է Իրան` տեսակցելու իր հարազատներին: Երբ վերադառնում էր Մեծ Բրիտանիա, Թեհրանի օդակայանում նրան ձերբակալում են և մի քանի կետով մեղադրանք են առաջադրում, նաև լրտեսության և իշխանության տապալման փորձի մեջ: 

Free Nazanin Campaign / AP / Scanpix / LETA

Մինչև ձերբակալությունը, Նազանին Զագարի-Ռեթքլիֆը աշխատել է բարեգործականա ֆոնդում որպես ծրագրերի մենեջեր: 2009-ից 2010 թվականերին Բի-Բի-սի-ի աշխատակիցն էր: Բրիտանուհին հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում է, որ Իրան մասնավոր այց է կատարել:

Բրիտանական իշխանությունները պաշպտանում են բրիտանուհուն: 2017 թվականին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այդ կինը մարդկանց ժուռնալիստիկա է սովորեցնում: Սակայն Ջոնսոնի ելույթը միայն վատացրեց վիճակը: Իրանական իշխանությունները նրա բառերը մեկնաբանել են որպես մեղադրանք և Զագարի-Ռեթքլիֆին մեղադրել են  ռեժիմի դեմ պրոպագանդայում:

Ջերեմի Հանթը՝ նախարարի պաշտոնում Ջոնսոնին փոխարինողը, բրիտանուհու ժամանակավոր ազատումը համարել է շատ լավ լուր: Նա խոստացել է պայքարել, որ նրան ազատ արձակեն:  

MEDUZA


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք