էլեգանտ և սպորտային․ Jaeger-LeCoultre Polaris ժամացույցների նոր տեսականին` Chronograph-ում

էլեգանտ և սպորտային․ Jaeger-LeCoultre Polaris ժամացույցների նոր տեսականին` Chronograph-ում

Chronograph-ում ներկայացվել է Jaeger-LeCoultre Polaris-ի նոր տեսականին։ newmag-ը պատմում է ժամացույցների առանձնահատկությունների մասին։

Ժամանակակից տղամարդը հասնում է իր բոլոր ցանկություններին։ Միշտ պատրաստ լինելով նորին, նա գործում և մտածում է ոչ ստանդարտ, կյանքից վերցնում է ամեն ինչ։ ինչ։ Նրա համար կարևոր է ոչ այնքան նպատակը կամ դրան հասնելու ճանապարհը, որքան տպավորությունները, որոնք կարելի է ստանալ նպատակին հասնելու ճանապարհին։

Ժամանակակից տղամարդը կախված չէ որևէ մեկի գրաֆիկից և օրակարգից․ նա ունի սեփական ծրագրերը։ Այդպիսի մարդը կարիք ունի սպորտային, բայց նաև էլեգանտ ժամացույցների, որոնք համապատասխանում են նրա ակտիվ գործունեությանը։ Դրանք նոր՝ Polaris от Jaeger-LeCoultre ժամացույցներն են։

Jaeger-LeCoultre Polaris-ի նոր տեսականին

Ոգեշնչվելով 1968 թվականի  Memovox Polaris լեգենդար ժամացույցներով, Jaeger-LeCoultre-ի վարպետները ստեղծել են նոր հավաքածու, որն արժանի տեղն է զբաղեցնում բրենդի ստեղծած լավագույն հավաքածուների շարքում։

Նոր հավաքածուն ոչ միայն հարգանքի տուրք է Memovox Polaris պատմական մոդելներին, բայց և հնարավորություն է ադապտացնել միշտ ակտուալ դիզայնը ժամանակակից տղամարդու կարիքներին։

Շնորհիվ ամուր պատյանի և սպորտային դիզայնի, նոր հավաքածուի ժամացույցները անկասկած կդառնան ակտիվ կյանքի խորհրդանիշը։ 

Jaeger-LeCoultre Polari հավաքածուն բաղկացած է 5 մոդելից, որոնցից մեկը Memovox ժամացույցների 50-ամյակի առթիվ թողարկվել է սահմափակ քանակությամբ։ Հավաքածուն առաջարկում է նորովի նայել սպորտային էլեգանտությանը։

Jaeger-LeCoultre Polaris ժամացույցների դիզայնը

Jaeger-LeCoultre նոր հավաքածուն բաղկացած է էլեգանտ և ժամանակակից սպորտային ժամացույցներից՝ վինտաժային դիզայնի տարրերով։ Դրանք ներառում են հայտնի ժամացույցների արտադրության լավագույն ավանդույթները՝ միշտ մեծ ուշադրություն դարձնելով դետալներին։

Այս մոդելների թվատախտակները առանձնանում են արտահայտիչ դիզայնով և բազմազան զարդարանքներով․ կենտրոնում գտնվող «արևային ճառագայթի» նախշը ներշնչված է Memovox Polaris ժամացույցների դեկորով, ժամերի և րոպեների նշաններով արտաքին շրջանը կատարվել է հատիկամշակման տեխնիկայով, իսկ ներսում պտտվող բեզելը ուշադրություն է գրավում օպալագույն զարդով։ Թվատախտակի վրա Jaeger-LeCoultre-ի ապրանքանշանն է, դասական ոճով արաբական թվերը և ժամանակակից սեղանակերպ նշանները։ SuperLumiNova™* ապահովում են ցուցադրման հիանալի համադրություն նույնիսկ վատ լուսավորության պայմաններում։ Երկու մոդելներում Super-LumiNova™* նյութը վինտաժային վանիլային ստվեր ունի, որը նման է 1968 թվականի Memovox Polaris մոդելների տրիտիումի զարդով սլաքներին։ Թվատախտակի պատմական մոդելը սև էր․ նոր ժամացույցները ներկայացված են սև և նրբագեղ կապույտ թվատախտակով։  

Ժամացույցները ներկայացված են անփայլ և ողորկ  մետաղե նոր եռաշարք  ձեռնաշղթայով, որը ցանկության դեպքում կարելի է փոխարինել հորթի կամ կոկորդիլոսի կաշվե գոտիով։ Հորթի կաշվից շագանակագույն գոտիներին հատուկ նրբությունը հաղորդում է ազնիվ պատինավորում։

JAEGER-LECOULTRE POLARIS AUTOMATIC

Լակոնիկ արտադրական գլխիկներ

Jaeger-LeCoultre Polaris Automatic հավաքածուի առաջին մոդելը էֆեկտիվ պատյան ունի՝ 2 լարման համակարգով, որոնք նախատեսված են ժամի կարգավորման և ներսում պպտվող բեզելը կառավարելու համար։ Բեզելը մոդելներին դայվերային ժամացույցի տեսք է տալիս և թույլ է տալիս հեշտությամբ սառեցնել ժամային ընդմիջումները։ Լարման համակարգերը Jaeger-LeCoultre Polaris-ի բնավորության գիծն են, որոնք առանձնացնում են մյուս մոդելներից։

Մոդելների սպորտային տեսքը մի փոքր փափկեցվել է թվատախտակի էլեգանտ զարդանաշխերի հաշվին։ Այս մոդելը ներառում է փոխվող գոտիները նոր կոճակով։ Jaeger-LeCoultre Polaris Automatic ժամացույցները նաև ներկայացված են նոր, 2018-ին հատուկ ստեղված եռաշարք ապարանջանով։

Տեխնիկական բնութագիրը․

  • Չափը․ 41 մմ, չժանգոտվող պողպատ
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 898/1 կալիբր
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, ներսում պտտվող բեզել
  • Թվատախտակ․ սև կամ կապույտ, «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 100 մ

Պողպատյա պատյանով LECOULTRE POLARIS CHRONOGRAPH

Խրոնոգրաֆի մանուֆակտուրային կալիբրը

Jaeger-LeCoultre տունը անքակտելիորեն կապված է ավտոսպորտի աշխարհի հետ, որի մասին գիտեն բոլոր ավտոսիրողները, նույնիսկ, եթե կյանքում մի անգամ են տեսել Jaeger ժամացույցները լեգենդար մեքենաների և մոտոցիկլետների վրա։

42 մմ տրամաչափով Jaeger-LeCoultre Polaris Chronograph-ը նոր հավաքածուի ամենասպորտային մոդելն է, որ սարքավորված է հեռավորության անցման արագությունը չափելու տախիմետրիկ սադղակով։ Այդ ֆունկցիան ժամացույցի տիրոջը կօգնի և՛ մրցուղում, և՛ սովորական ճանապարհին։

Շնորհիվ նոր կոճակների դիզայնի, դրանք օգտագործելիս ավելի հարմարավետ են դարձել, իսկ բարակ բեզելը ապահովում է մաքսիմալ հարմարություն։ Խրոնոգրաֆի ցայտագույն հաշվիչները և խոշոր եռանկյուն նշանները հիանալիորեն տարբերելի են այդ մոդելի թվատախտակի վրա։

 

Տեխնիկական բնութագիրը․

  • Չափը․ 42 մմ, չժանգոտվող պողպատ
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 751 կալիբր
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, խրոնոգրաֆ, տախիմետրիկ սանդղակ
  • Թվատախտակ․ սև կամ կապույտ, «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 100 մ

JAEGER-LECOULTRE POLARIS CHRONOGRAPH վարդագույն ոսկե պատյանով

Էլեգանտություն ժամանակի չափման մեջ

Այսօր Jaeger-LeCoultre Polaris Chronograph-ը հավաքածուի միակ մոդելն է, որ թողարկվել է թանկարժեք մետաղե պատյանով, սարքավորված է ատրացիտային թվատախտակով և վարդագույն ոսկե ռոտորով։

Տեխնիկական բնութագիրը․

  • Չափը․ 42 մմ, վարդագույն ոսկի
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 751 կալիբր
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, խրոնոգրաֆ, տախիմետրիկ սանդղակ
  • Թվատախտակ․ ատրացիտային գույնով,  «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 100 մ

JAEGER-LECOULTRE POLARIS CHRONOGRAPH WT

Անպարտելի ուղեկից

Jaeger-LeCoultre Polaris Chronograph WT մոդելը նրանց համար է, ովքեր հաճախ են ճամփորդում։ Բացի խրոնոգրաֆի կառավարելու երկու սեղմվող կոճակներից, այս ժամացույցները սարքավորված են հավելյալ գլխիկով, որի միջոցով կարելի է պտտել քաղաքների անուններով դիսկը և ցույց տալով գտնվելու վայրը։ Դուք միանգամից կտեսնեք, թե ժամը քանիսն է աշխարհի 23 երկրներում։

Տեխնիկական բնութագիրը․

  • Չափը․ 44 մմ, տիտան
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 752 կալիբր
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, խրոնոգրաֆ, աշխարհի ժամ
  • Թվատախտակ․ սև կամ կապույտ,  «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 100 մ

JAEGER-LECOULTRE POLARIS DATE

Վինտաժը ոգեշնչման աղբյուր

Jaeger-LeCoultre Polaris Date մոդելն ամենաշատն է նման 1968 թվականի արտադրության օրգինալ Polaris ժամացույցներին։ Այն ներառում է պատմական մոդելի բոլոր կարևոր հատկությունները․ սլաքները ծածկված են Super-LumiNova™* վանիլի գույնով, եռանկյուն և տրապեցիային ժամային նշաններ, արաբական 4 թիվ, «երկաթուղու» տեսքով րոպեի սանդղակ և «3» ժամի մոտ ամսաթվի ինդիկատոր կան։  

Տեխնիկական բնութագիրը․

  • Չափը․ 42 մմ, չժանգոտվող պողպատ
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 899/1 կալիբր,
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, ամսաթվի ինդիկացիա, ներսում պտտվող բեզել,
  • Թվատախտակ․ սև,  «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 200 մ

JAEGER-LECOULTRE POLARIS MEMOVOX

Լեգենդների վերածնունդը

Այս մոդելը թողարկվել է սահմափակ 1000 օրինակով։ Սարքավորված է ձայնային ազդանշան տալու ֆունկցիայով, որով տարբերվում էին 1968 թվականի արտադրության Memovox Polaris ժամացույցները։ Նոր, հոբելյանական մոդելը պահպանել է իր նախորդի լեգենդար դիզայնը։ Պատյանի վրա տեղադրվել է լարման 3 համակարգ․ վերևինը նաատեսված է զարցուցիչի կարգավորման համար, միջինը՝ ներսում պտտվող բեզելու կառավարելու, իսկ ներքևինը՝ ժամի կարգավորման համար։ 1968 թվականի օրիգինալի մասին հիշեցնում են նաև թվատախտակի վինտաժային տարրերը․ Super-LumiNova™* վանիլային գույնով պատված սլաքները, տրապեցիային ժամային նշանները, արաբական 4 թվերը և թվատախտակի կենտրոնի եռանկյունին։

 

Տեխնիկական բնութագիրը

  • Չափը․ 42 մմ, չժանգոտվող պողպատ
  • Մեխանիզմ․ ավտոմատ գործարկմամբ, Jaeger-LeCoultre 956 կալիբր,
  • Ֆունկցիաները․ ժամ/րոպե/վայրկյան, ամսաթվի ինդիկացիա, զարցուցիչ,
  • Թվատախտակ․ սև,  «արևային ճառագայթի» նախշով, հատիկավորում  և օպալային զարդով
  • Ջրակայունությունը․ 200 մ

Jaeger-LeCoultre Polaris-ի նոր հավաքածուն ստեղծվել է բրենդի հարուստ պատմական ժառանգության հիմա վրա։ Այն նախատեսված է ժամանակակից տղամարդկանց համար և կնախընտրեն ակտիվ կյանքով ապրողները։

Յուրաքանչյուր փորձության սպասող Jaeger-LeCoultre Polaris ժամացույցները սպասում են իրենց տերերին։


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք