[InterPress] Ջոզեֆ Չիպոլինա. Ջիբրալթարը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած հաղթանակից հետո

[InterPress] Ջոզեֆ Չիպոլինա. Ջիբրալթարը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած հաղթանակից հետո

Ջոզեֆ Չիպոլինան քննարկել է Ջիբրալթարի պատմության մեջ առաջին հաղթանակը, որը վաստակեցին տուգանքի շնորհիվ:

Ջիբրալթարի խաղի հաղթող Ջոզեֆ Չիպոլինան ասում է, որ թիմը «յոթերորդ երկնքում է»  Հայաստանում տարած առաջին հաղթանակից հետո:

Սիրողական մակարդակի վրա գտնվող ֆուտբոլիներից կազմված Ջիբրալթարը մինչև շաբաթօրյա հանդիպումը պարտվել էր 22 խաղում, բայց կարողացավ հաղթել հայկական թիմին, որի ավագը «Արսենալի» խաղացող  Հենրիխ Մխիթարյանն է:


5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը


Չիպոլինայի 50-րդ րոպեին նշանակված տուգանայինը բացեց խաղի հաշիվը: Միակ գոլի շնորհիվ Ջիբրալթարը Լիխտենշտեյնի և Հայաստանի հետ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի D-4 խմբում պահպանեց նույն մակարդակը:

«Այժմ մենք յոթերորդ երկնքում ենք, բայց և բավական հոգնած: Հիմա պարզապես ուզում ենք տուն գնալ, տեսնել մեր ընտանիքներին ու հարազատներին: Այս արդյունքը ցնցող է մեզ համար, քանի որ առաջին անգամ ենք Ազգերի լիգայում և սա էլ մեր առաջին հաղթանակն է: Սա մեծ հաջողություն է նաև մեր ներդրած ջանքերի առումով: Մենք պրոֆեսիոնալներ չենք,  ունենք մեր աշխատանքը և մեկը մյուսի հետ համատեղելը շատ դժվար է, նաև մեր ընտանիքների համար»:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք