[InterPress] Տրյուդոն բարձր գնահատեց Միկայել Ժանին, բայց չպաշտպանեց նրան

[InterPress] Տրյուդոն բարձր գնահատեց Միկայել Ժանին, բայց չպաշտպանեց նրան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կանադուհի Միկայել Ժանի մրցակիցը Ռուանդայից է` այդ երկրի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն:

Հայաստանում հինգշաբթի մեկնարկած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր բացման խոսքում Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հարգանքի տուրք մատուցեց Միկայել Ժանին, թեև Օտտավան ավելի վաղ ակնարկել էր, որ նա երկրորդ ժամկետով չի գլխավորի ֆրանսախոս երկրների կազմակերպության քարտուղարությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կանադուհի Միկայել Ժանի մրցակիցը Ռուանդայից է` այդ երկրի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն: Որոշումը կայացվելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում հավաքված երկրների առաջնորդների առաջ Տրյուդոն ընդգծել է 2014-ին Միկայել Ժանի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո պաշտոնավարման ընթացքում նրա արած նշանակալի աշխատանքը, որը կենտրոնացած էր կանանց, երիտասարդների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:


Կարդացեք նաև․


«Միկայելը դրսևորվեց որպես կանանց իրավունքների եռանդուն պաշտպան: Մասնավորապես կանանց կրթության և իրենց ազատությունների համար պայքարելու իրավունքի»,- բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ նշել է Տրյուդոն` ընդգծելով կանադուհի պաշտոնյայի նվիրումն ու վարակիչ էներգիան:

Ամիսներ շարունակ Միկայել Ժանին պաշտպանելուց հետո Կանադայի և Քվեբեկի կառավարությունները այս շաբաթ հայտարարեցին, որ կպաշտպանեն կոնսենսուսային թեկնածուին` Մուշիկիվաբոյին: Ռուանդացի բարձրաստիճան դիվանագետն ունի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Աֆրիկյան մի քանի երկրների առաջնորդների աջակցությունը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք