[InterPress] Քարդաշյանն ասում է, որ ամուսինը բուրում է «հարուստի պես»

[InterPress] Քարդաշյանն ասում է, որ ամուսինը բուրում է «հարուստի պես»

Քիմ Քարդաշյան Ուեսթը բացել է փակագծերը, թե ինչ է մտածում ամուսնու բույրի մասին: Պատասխանը շատ Քիմ-ական է:

«Չեմ կարող բացատրել, բայց նա բուրում է ինչպես հարուստ մարդը»,- The Cut-ի հետ հարցազրույցում ասել է 38-ամյա ռեալիթի աստղը: Հետո ավելացրել է. «Ինչպես… փողը, չգիտեմ: Նա բուրում է ինչպես իրոք թանկարժեք մի բան»:

«Selfish»-ի հեղնակի հետ նրանք 4 տարվա ամուսիններ են և 3 համատեղ երեխա ունեն՝ Նորթը՝ 5 տարեկան, Սենթը՝ 2 տարեկան և Չիկագոն՝ 9-ամսական: Պարզվում է, ըստ Քիմի, Քանյեն միակը չէ, որ այդ աստիճան տարբերակիչ բույր ունի:

«Քենդալը բույր չունի, ինչը լավ է: Նա պարզապես միշտ բուրում է թարմությամբ և մաքրությամբ, ինչպես սուպերմոդելը»,- ասել է Քարդաշյանն իր 23-ամյա քրոջ՝ Victoria’s Secret-ի մոդել Քենդալ Ջեների մասին:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք