Քայլի Ջեներն 800 միլիոն դոլար է աշխատել և հայտնվել Ֆորբսի շապիկին

Քայլի Ջեներն 800 միլիոն դոլար է աշխատել և հայտնվել Ֆորբսի շապիկին

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները, ամենաերիտասարդ հարուստ կինն է, որն ինքուրույն է հաջողության հասել:

Ֆորբսը հրապարակել է ամերիկացի հարուստների հերթական ցուցակը: 60 մեծահարուստ կանանց մեջ է նաև Քայլի Ջեները: Օգոստոսի 10-ին նա կդառնա 21 տարեկան:

2 տարի առաջ նա հիմնեց «Քայլի Քոսմեթիքսը», որը նրան 800 մլն կարողություն բերեց: Հայտնիությունը սոցցանցերում աղջկան օգնեց արագ գովազդել բրենդը: Ամենաթրենդային և շահութաբեր ապրանքը դարձավ «Լիփ Քիթս» շրթներկը, որն ամբողջությամբ վաճառվեց հաշված րոպեներում: Քայլին վստահեցնում է, որ բոլոր ուժերը ներդրել է սեփական բիզնեսում:

Քայլի Ջեներ. «Ես դա անում եմ, որովհետև ապրում եմ դրանով: Փողի մասին միշտ ամենավերջում եմ մտածում»:


Կարդացեք նաև.


Ֆորբսի ամերիկացի ամենահարուստ 60 կանանց կարողությունը միասին 2018-ին կազմել է 71 մլրդ դոլար: Սա 15 տոկոսով ավելին է, քան անցած տարի: Այս ցուցակում հայտնվելու շեմն այս տարի 320 մլն դոլարն է: Սա 100 միլիոնով ավելին է, քան անցած տարվանը:

Սա 100 միլիոնով ավելին է, քան անցած տարվանը:

Ամերիկայում շինարարական նյութերի խոշորագույն մատակարար ABC Supply-ի համահիմնադիր  Դիանա Հենդրիքսն առաջին հորիզոնականում է: Այս տարի նա 4.9 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել: Երկորդ տեղում պիցաների ցանցի հիմնադիր Մարիան Իլիչն է՝ տարեկան 4.3 մլրդ դոլար եկամուտով: 3-րդ հորիզոնականում Ջուդի Ֆոլքներն է՝ 3.5 մլրդ դոլար:

 

FORBES

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք