[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարող եք դիտել մարտի 29-ից

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարող եք դիտել մարտի 29-ից

«Առաջին խաղացող, պատրաստ» և «Ցնորվածը» ֆիլմերը կարող եք դիտել Սինեմա Սթարում, մարտի 29-ից:

Առաջին խաղացող, պատրաստ /  Ready Player One

  • Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ
  • Դերերում` Թայ Շերիդան, Լեթիշիա Ռայթ, Սայմոն Փեգ
  • Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային
  • Տևողությունը` 150 րոպե
  • Տարիքը` 12+

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 2045 թվականին․ աշխարհը քաոսի մեջ է և գտնվում է ոչնչացման եզրին։ Մարդիկ փրկություն են գտնում OASIS խաղի մեջ, որը հսկայական վիրտուալ իրականություն է։ Նրա ստեղծողը՝ հանճար և էքսցենտրիկ Ջեյմս Հոլիդեյը, յուրահատուկ կտակ է թողնում։ Նրա հսկայական ունեցվածքը կստանա այն խաղացողը, ով առաջինը կգտնի թվային «զատիկի ձուն», որը միլիարդատերը թաքցրել է OASIS-ի մեջ։ Նրա կազմակերպած քվեստը գրավում է ամբողջ աշխարհը։ Բոլորովին ոչ հերոսական Ուեյդ Ուոթս անունով մի տղա որոշում է մասնակցել մրցաշարին։ Նա ամբողջությամբ ընկղմվում է այդ գլխապտուտային և իրականությունը աղավաղած գանձերի որսի մեջ, որը տարվում է գաղտնիքներով, բացահայտումներով և վտանգով լի ֆանտաստիկ աշխարհում։

 

Ցնորվածը / Unsane

  • Ռեժիսոր` Սթիվեն Սոդերբերգ
  • Դերերում` Քլեր Ֆոյ, Ջոշուա Լեոնարդ, Ջեյ Ֆերո
  • Ժանր` սարսափ, թրիլլեր
  • Տևողությունը` 110 րոպե
  • արիքը` 18+

Աղջիկը լքում է իր հարազատ քաղաքը, որպեսզի խուսափի խնդիրներով լի անցյալից և գտնի նոր աշխատանք։ Սակայն, երբ նա՝ հակառակ իր կամքի, հայտնվում է հոգեբուժարանում, ստիպված է լինում բախվել իր մեծ վախի հետ։ Իսկ արդյոք այն իրական է, թե դա պարզապես նրա երևակայության արդյունքն է։ Հերոսուհուն թվում է, թե նրան ոչ ոք չի հավատում, իսկ իշխանությունները չեն կարողանում և չեն ուզում օգնել նրան, այդ պատճառով նա ստիպված է միայնակ դիմակայել իր վախին։

Գրել կարծիք