Մեզ մի քանի Մխիթարյան, Մովսիսյան եւ Ղազարյան է պետք. հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսի գլխավոր շեշտադրումները

Մեզ մի քանի Մխիթարյան, Մովսիսյան եւ Ղազարյան է պետք. հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսի գլխավոր շեշտադրումները

Ազգերի լիգայի խաղարկությունը մեր հավաքականի համար վաղուց ավարտված է, սական արդյունքի ու թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց 4 հանդիպում` 2 հաղթանակ, մեկ պարտություն եւ մեկ ոչ-ոքի: Մարզիչը գոհ չէ, որ թիմը երկուկան գոլ բաց թողեց Ջիբրալթարից եւ Լիխտեյնշտեյնից: Ըստ նրա՝ վերջին 2 խաղերում կենտրոնացվածության կամ մրցակցին թերագնահատելու խնդիր չկար:

Ի՞նչ ասաց Գյուլբուդաղյանցը

  • Ջիբրալթարից կրած պարտության ամբողջ մեղավորությունըվերցրեց իր վրա
  • Դժգոհեց վերջնական արդյունքից
  • Առաջարկեց սերնդափոխություն, բայց ոչ արհեստականճանապարհով
  • Ընդունեց սխալը նաեւ կազմի ընտրության հարցում
  • Հայտարարեց, որ ՀՖՖ֊ն բանակցում է հնչեղ անունների հետ (ֆուտբոլիստներ, մարզչական շտաբի աշխատակիցներ)

Տարին հավաքականի համար փակված է: 2019-ին հանդես ենք գալու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վիճակահանության ժամանակ ցանկալի ու անցկացնկալի մրցակիցների մասին Գուլբուդաղյանցը խոսել չցանկացավ: Մրցակիցները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին, խաղերը կսկսվեն` մարտին:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք