ԱՄՆ-ում ավարտվել է Նիկոլայ Սարկիսովի սպորտային դրամայի նկարահանումը

ԱՄՆ-ում ավարտվել է Նիկոլայ Սարկիսովի սպորտային դրամայի նկարահանումը

Ֆիլմի նկարահանումը տևել է կես տարի։

Նոյեմբերի 6-ին ավարտվել են Embattled աշխատանքային անունով ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվել են Ալաբամա նահանգում։ Սա կդառնա հայկական ծագմամբ ռուսաստանցի ռեժիսոր Նիկոլայ Սարկիսովի հոլիվուդյան դեբյուտը։ Գլխավոր դերում Սթիվեն Դորֆն է, որը հայտնի է «Բլեյդ», «Ջոննի Դ» ֆիլմերից և «Իրական դետեկտիվ» սերիալի երրորդ եթերաշրջանից։

Սպորտային դրաման պատմում է ձյուդոիստի և նրա ավտորիտար հոր մասին։ Ֆիլմում նկարահանվել են UFC չեմպիոն, միջինքաշային Թայրոն Վուդլին, ինչպես նաև Դոնալդ Սերոնը, Էրիկ Անդերսը և Քեննի Ֆլորիանը։ 

 

Ֆիլմի սցենարը գրել է հոլիվուդյան հայտնի սցենարիստ Դեվիդ ՄաքՔեննան («Американская история Х», «Убрать Картера», «Кокаин»)։

Ֆիլմի պրոդյուսերներն են Սերգեյ Սարկիսովը («БЛИЦ ФИЛЬМ»),  Քեյթ Քոենը («Straight UP Films»), Սքոթ ԼաՍտաիտին, Նիկոլայ Սարկիսովը և Սթիվեն Դորֆը։ 

2011 թվականին Նիկոլայ Սարկիսովը  ընդունվել է Լոս-Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի կինոդպրոցը։ Հաջորդ տարի իր ընկերոջ հետ ստեղծել է «БЛИЦ ФИЛЬМ» ընկերությունը։ Նիկոլայի ռեժիսորական դեբյուտը «Красный» ֆիլմն է, որը նկարահանվել է Վրաստանում։ Նիկոլայի մյուս մասշտաբային ծրագիրը դարձավ «Луна» սերիալը, որը նկարահանել է  СТС հեռուստաալիքը։ 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք