[InterPress] Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով

[InterPress] Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով

Ադրբեջանը և Թուրքիան ավելի են ամրապնդել իրենց առանց այդ էլ սերտ հարաբերություները` պաշտոնապես շահագործման հանձնելով Թուրքիայում Ադրբեջանի կառուցած նավթ մշակման առաջին գործարանը:

Էգեյանի ծովափին Ալիաղայում, 6.3 մլրդ դոլար գնահատվող և տարեկան 10 մլն տոննա նավթ մշակող Սթար գործարանը Թուրքիայում ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկն է և երկրում 1986-ից հետո կառուցված առաջին նավթամշակման գործարանը:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 19-ին գործարանի պաշտոնական բացումը, առնվազն թուրքական չափանիշներով, անսովոր համեստ արարողությամբ էր:

Դիմելով հավաքված մի քանի հարյուր պաշտոնյաներին` Ադրբեջանի նախագահը կարևորել է Թուրքիայի նախագահի քաղաքականությունը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունները:

«Որքան ուժեղ է Թուրքիան, այնքան ուժեղ ենք մենք»,- ասել է Ալիևը:

Իր հերթին Էրդողանը կարևորել է արևելյան հարևանի հետ հարաբերությունները` կրկնելով «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպումը:


Կարդացեք նաև.


«Սթար գործարանով ավելի ենք ամրապնդել Ադրբեջանի հետ մեր ռազմավարական, եղբայրական հարաբերությունները»,- ասել է Էրդողանը և հայտարարել, որ գործարանը Թուրքիայում նոր «Ռազմավարական ներդրումների խթանման վկայագրի» առաջին հասցեատերն է: Այս արտոնագրով պարզեցվում են ապագա ներդրումների հնարավորությունները:

Էրդողանը հավելեց, որ նոր գործարանը կնվազեցնի նավթային արտադրանքի ներկրումները դեպի Թուրքիա: Մոտ 1.5 մլրդ դոլարի չափով:

Այդ առումով, նոր գործարանի գործարկվում է հատկապես կարևոր հանգամանքներում: Տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրքական լիրան կորցրեց իր արժեքի 40 տոկոսը և սա տարվա առաջին 8 ամիսներում: Անկարան հուսահատորեն փորձում էր նվազեցնել ներկրումներից կախվածությունը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք