Բարիտոն Ժերեմի Դելվերը newmag-ին պատմել է երևանյան այցի մասին

Բարիտոն Ժերեմի Դելվերը newmag-ին պատմել է երևանյան այցի մասին

«Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին հրավիրված է նաեւ ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը, ում Հայաստանում ճանաչեցին Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ «Հայկական վալս»-ի կատարմամբ:

«Քեզ համար Ազնավուր», համերգին ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Նա կկատարի Հայկական վալս ստեղծագործությունը, որը կատարել էր՝ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստին:

Ժերեմին բանակի երգչախմբում մշտապես զբաղված է ծրագրային կատարումներով, Հայկական վալսի վրա նոր է սկսել աշխատել:

Картинки по запросу Ժերեմի Դելվեր

«Հայկ Պետրոսյանը լավ համերգ է կազմակերպել: Երեկոյի ընթացքում, Հայկական վալսը միակ կատարումն է լինելու ինձ համար: Ելույթին շատ լավ պետք է պատրաստվեմ, քանի որ ակնկալիքը մեծ է: Չեմ հիասթափեցնի հանդիսատեսին: Զգացված եմ, որ բոլոր հայերը սիրեցին այն»:

Картинки по запросу Ժերեմի Դելվեր

Ժերեմին պաշտոնական ճաշ է ունեցել մշակույթի նախարարի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ: Կհանդիպի նաև զբոսաշրջության պետական կոմիտեի և լրագրողների հետ:

«Երեկ եղել եմ Գառնի Գեղարդում, ցավոք սրտի շատ ժամանակ չունեմ քաղաքը տեսնելու համար: Մի փոքր էլ կհանգստանամ: վերադարձին միանգամից կանցնեմ աշխատանքի՝ մի քիչ էներգիա ստանալու համար»:

Картинки по запросу Ժերեմի Դելվեր

Ժերեմին հայերեն մի քանի բառ է սովորել: Ֆեյսբուքյան էջում հայ օգտատերերի ընկերության առաջարկները շատ են: Հայ երկրպագուներից հաղորդագրություններ շատ է ստանում, սակայն չի հասցնում բոլորին պատասխանել: Կարձագանքի տունդարձի ճանապարհին:

 


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք