[newmusic] Ֆրիսթայլ Joey Bada$$-ից, շատ ռեփային և երաժշտական Topaz Jones-ը և Sade-ի վերադարձը

[newmusic] Ֆրիսթայլ Joey Bada$$-ից, շատ ռեփային և երաժշտական Topaz Jones-ը և Sade-ի վերադարձը

Անցած շաբաթը նշանավորվեց Sade-ի՝ 7-ամյա բացակայությունից հետո վերադարձով: Սակայն չմտածեք, որ երաժշտական մնացած նորույթները խամրելու են այդ իրադարձության կողքին: Դրանում կհամոզվեք հենց առաջին տեսահոլովակից սկսած:

Jon Hopkins-ը անգլիացի պրոդյուսեր և երաժիշտ է: Նա ստեղծագործում է էլեկտրոնային երաժշտության ժանրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Hopkins-ի մասին, մնացածը պետք է միայն դիտել ու լսել:

Rap-ում շատ կարևոր է freestyle անելու կարողությունը, ինչը, ցավոք, բացակայում է շատ և շատ արտիստների մոտ, այդ թվում և մեր հայրենակիցների: Freestyle-ը նույն իմպրովիզն է, որը երբեմն այնքան լավ է ստացվում, որ ձայնագրվում և դառնում է լիարժեք գործ: Այդպիսինն է Joey Bada$$-ի և XXXTENTACION-ի «King’s Dead»-ը:

Anderson Paak-ը շատ արագ կարողացավ իր արժանի տեղը զբաղեցնել ժամանակակից Funk-ի աշխարհում: Եվ ոչ միայն զբաղեցնել, այլև թելադրել սեփական կանոնները և դառնալ ամենապահանջված արտիստներից: Նրա պահանջվածությունն այս շաբաթ հասավ Apple ընկերությանը, որի HomePod-ի գովազդում հնչում է Paak-ի նոր՝ «Til It’s Over»-ը:

Ի՞նչ կլինի, եթե միախառնվեն փսիխոդելիք ռոք և հաուս ոճերը: Կարող է ստացվել ծայրահեղ անհասկանալի և անհամատեղելի մի խառնուրդ, սակայն «My Life»-ն այդ դեպքը չէ, քանի որ այստեղ են վերոհիշյալ ժանրերի գուրուներից Tame Impala-ն և ZHU-ն:

Եթե սիրում եք դասական Hip-Hop-ն իր G-Funk ուղղությամբ, ապա անպայման կհավանեք Topaz Jones-ին: Նրա գործերը և՜ շատ ռեփային են, և՜ շատ երաժշտական միաժամանակ: Դեռ վաղ է այդպես ասել, բայց կարծես թե Nate Dogg-ի և D’Angelo-ի արժանի հետևորդի հետ գործ ունենք:

Ինչպես արդեն նշեցի՝ այս շաբաթ վերադարձավ թագուհին:

Sade-ն այն հակասական դեպքերից է, երբ նրան լսում են թե՜ ամենառաբիս սրճարաններում, թե՜ ամենաբարձրաճաշակ երաժշտության գնահատողները: Երբեմն դա տհաճ է, երբեմն՝ վանող, բայց Sade-ն հենց դրանով է Sade, իսկ նրա տեմբրը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենաքարսիրտ մարդուն:

Գրել կարծիք