[newmusic] Shawn Mendes-ի պոպսան, Panic! At The Disco-ի «լսվող» երաժշտությունը և ժամանակակից R&B-ի խոսքը

[newmusic] Shawn Mendes-ի պոպսան, Panic! At The Disco-ի «լսվող» երաժշտությունը և ժամանակակից R&B-ի խոսքը

Անցած շաբաթվա լավագույն ու հետաքրքիր նոր երգերը newmag-ի երաժշտացանկում են

Այսօր հասկացա, որ վաղուց չեմ գրել այս սյունակի feedback-ի մասին, այնպես որ որպես նախաբան կլինեն հետևյալ խնդրանք-հորդորները.

1. Եղե՜ք ակտիվ մեկնաբանություններում, գրե՜ք, թե որ երգը հավանեցիք, որը՝ ոչ:

2. Գրե՜ք ձեր նկատառումներն ու դիտողությունները՝ կապված սյունակի ձևաչափի և երգերի ընտրության հետ:

3. Գրե՜ք նաև, թե որ ժանրերն են հետքրքրում հենց ձեզ, ինչ կավելացնեիք այս ցուցակներում:

4. Եվ, իհարկե, բացի երգերը լսելուց լայքելուց տարածե՜ք նաև այս սյունակը, որպեսզի էլ ավելի շատ մարդիկ կարողանան ծանոթանալ լավ երաժշտությանը:

Ցանկը սկսում եմ թեթև «պոպսա» երգով: Այո, բացի պոպսայից այլ տերմինով չկարողացա անվանեմ Shawn Mendes-ի նոր՝ «Lost In Japan» երգը: Սակայն սա լավ պոպսա է, ճաշակով գործիքավորմամբ և վաղ Justin Timberlake-ի վայբերով:

Բացեմ մի գաղտնիք՝ ես տանել չեմ կարողանում Autotune-ով արված ցանկացած գործ, հատկապես երբ խոսքը գնում է RAP-ի մասին: Ինչպես հասկացաք՝ ես չեմ սիրում, օրինակ, Future-ին:

Այս տեսանկյունից անչափ ուրախալի է, երբ Hip Hop-ում հանդիպում ես նոր, բայց և դասական գործ, ինչպիսինն է, օրինակ CZARFACE-ի և լեգենդար MF DOOM-ի «Bomb Thrown»-ը:

Իսկական ռոքի սիրահարների համար Panic! At The Disco-ն, բնկանաբար, հանճարեղ կամ ֆունդամենտալ խումբ չէ: Սակայն նրանց երգացանկում կարելի է գտնել «լսվող» երաժշտություն, իսկ երբ այդ երաժշտությունը ամրապնդվում է նաև հիասքանչ տեսահոլովակով, ինչպիսինն է «Saturday Night»-ը, պարզապես ամոթալի է թվում այն այստեղ չներառելը:

Marian Hill դուետի մասին երկար գրելու կարիք չկա, նրանք արդեն այստեղի մշտականներից են դարձել: Նրանց առանձնահատկություններից է մի թարմ և նորարական բիթը: Այս առումով բացառություն չէ նաև «Differently»-ն:

Եվս մեկ «նորմալ» Rap կատարում, որտեղ հեղինակ Nick Grant-ը պարզապես կարդում է հմտորեն հանգավորված ու հասկանալի տողեր՝ առանց ակումբների, թղթադրամների, թանկ մեքենաների ու ծտերի: Որոշ չափով հասկանալի է նաև անգլերեն ոչ այնքան լավ իմացողների համար:

Իրար շատ նման, բայց որ երկվորյակ Chloe և Halle քույրերը ժամանակակից R&B-ի երիտասարդ խոսքն են: Նրանց առաջին ալբոմը լույս է տեսել բոլորովին վերջերս: Այն կոչվում է «The Kids Are Alright»: Համանուն տեսահոլովակում քույրերն առաջարկում են 10 րոպեների ընթացքում ծանոթանալ ալբոմի երգերի համառոտ տարբերակներին՝ գեղեցիկ կադրերի միջոցով:

 

Գրել կարծիք