Ինչո՞վ է հայտնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը (Սփոյլեր՝ ոչնչով)

Ինչո՞վ է հայտնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը (Սփոյլեր՝ ոչնչով)

1 օրով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը. newmag-ը ներկայացնում է միջազգային կազմակերպության ղեկավարի կենսագրությունը: Նա ծնվել է ապրիլի 22-ին, 1961 թվականին:

Շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերը դարձավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար 1 տարի առաջ: Մինչև այդ նա ԵԱՀԿ-ում իր երկրի մշտական ներկայացուցիչն էր: Նա պատմաբան է, սովորել է Ցյուրիխի համալսարանում, գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունի: Միակ հետաքրքիր դրվագն այն է, որ Գրեմինգերը ծառայել է բանակում, գիտական գործունեություն է ծավալել ռազմարվեստի, կոնֆլիկտների պատմության բնագավառում: Մայրը գերմանախոս շվեյցարուհի է, Գրեմինգերը խոսում է անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասին Վիքիպեդիայում կա ընդամենը մեկ տող անգլերեն, մեկ պարբերություն լեհերեն ու քիչ, թե շատ ծավալուն անդրադարձ գերմաներեն լեզուներով:

Որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նա 2 անգամ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, ասել այն, ինչ պետք է ասեր. «Որպես գլխավոր քարտուղար իմ դերակատարությունը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերվի Մինսկի խմբի երեք համանախագահներին, ում ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնը ստանձնելու շնորհավորական ուղերձում էլ նշել է. «ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և նրա թիմի գործունեության միջոցով»:

Այսքանը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք