[InterPress] Փաշինյանի հաղթանակը կունենա՞ դրական հետևանք Հայաստանի համար

[InterPress] Փաշինյանի հաղթանակը կունենա՞ դրական հետևանք Հայաստանի համար

Հայկական քաղաքականությունը տառապում է անփոխարինելի թեկնածուների սինդրոմով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կոնսոլիդացրեց իր իշխանությունը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ մեծամասնության քվեները արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քվեների 70 տոկոսը, իսկ չափավոր ընդդիմադիր երկու այլ կուսակցություններ հաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը խորհրդարան մտնելու համար: Արդյունքը լեգիտիմացրել է Փաշինյանի դիրքերը իշխանության գալուց յոթ ամիս անց եւ նոկաուտային հարված հասցրել նախկին իշխող Հանրապետական ​​կուսակցությանը, որը ստացել է քվեների ընդամենը 4.7 տոկոսը:

Չնայած հայ հանրության շրջանում մեծ ժողովրդական աջակցությանը՝ Փաշինյանի գործողությունները մինչ օրս սահմանափակ էին խորհրդարանի պատճառով, որտեղ Սարգսյանի հանրապետական ​​կուսակցությունը ուներ 101 տեղանոց Ազգային Ժողովի մանդատների կեսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն»՝ ընդամենը 9: Այս իրավիճակը Հայաստանի վերջին շրջանում խորհրդարանական համակարգի անցման բարդությունների հետ մեկտեղ, ավելի խորացրեց հայ հասարակության խորը բեւեռացումը եւ ընդգծեց օրենսդիր մարմնի անհրաժեշտությունը, որը կարտացոլի երկրի նոր քաղաքական իրողությունը:


Կարդացեք նաև.


Ժողովրդի կամքի հազվագյուտ հաղթանակը, որն ավարտվեց նոր, ավելի ժողովրդավարական կառավարության ձեւավորմամբ, նախադեպ ստեղծեց նախկին խորհրդային պետությունների համար: Ի տարբերություն Վրաստանի կամ Ուկրաինայի՝  Հայաստանը շարունակեց տնտեսապես եւ անվտանգության հարցերով սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Փաշինյանի կառավարությունը պարզ հասկացրեց, որ այդ հարաբերություններում ռազմավարական տեղաշարժ չի լինի, չնայած Մոսկվայից կախվածության նվազեցման անհրաժեշտությանը:

Շարունակությունը՝  interpress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք