Թողարկվել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ շվեյցարական մոդելի ժամացույց

Թողարկվել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ շվեյցարական մոդելի ժամացույց

Հատուկ Chronograph-ի համար թողարկված Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույցի հետ գնողները նվեր կստանան «Մեգերյան կարպետ» ընկերության ստեղծած Պազիրիկ գորգի տարբերակը։

JAQUET DROZ շվեյցարական ժամացույցներ արտադրողը ժամագործական տունը Prestige և Luxury Swatch Group-ի մեջ է։ Այն անվանվել է իր հիմնադիր՝ Պիեր Յակե-Դրոզի անունով, որը Neuchâtel-ի հայտնի ժամագործն է։ Բրենդը հիմնադրվել է 1738 թվականին, Լա-Շո-դե-Ֆոնում։ Jaquet Droz-ն իր յուրօրինակ փիլիսոփայության մեջ ավելացրել է բացառիկության զգացում։ 18-րդ դարում Jaquet-Droz ընտանիքը շքեղ ձևավորման արվեստի պիոներ էր։ Jaquet Droz-ը հատուկ Chronograph-ի համար թողարկել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույց:

 

PHM “Carpet”. Տեխնիկական բնութագիր

Jaquet Droz 2653, ինքնակառավարման մեխանիկական շարժում, կրկնակի
բարել, 22-կարատ սպիտակ ոսկի տատանվող քաշ

Պատյան․ 18 կարատ կարմիր ոսկի, Բարձրությունը 11.48 մմ, Անհատական սահմանափակ սերիա,
նմուշի վրա փորագրված համար

Տրամաչափը․ 43մմ

Ջրակայունությունը․ 30 մ

Հատկանիշներ, որոնք ժամացույցը կրելը հաճելի են դարձնում․

  • էքսկլյուզիվ և բացառիկ,
  • Մանրանկարչության արվեստ,
  • Ձեռքի աշխատանք,
  • Բարձրորակ նյութեր

Պազիրիկ գորգի մասին

Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է։ Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար։ Ներկված է հայկական որդան կարմիրով։ Նախաքրիստոնեոկան ժամանակաշրջանի գորգարվեստին վերաբերող ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Դրա ուսումնասիրությունը կարևոր է հատկապես գորգագործության ծագումնաբաական խնդրի առումով։ Ք.ա. 5-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչ մեր ժամանակները։ Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։ Ս. Ի. Ռուդենկոն, համեմատելով այդ նմուշի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի ու թաղիքների գեղազարդման տարրերը, նկատի ունենալով դրա գունահորինվածքային ներդաշնակ լուծումները, արդեն այն ժամանակ եզրակացրել էր, որ Պազիրիկ գորգն առաջավորասիական ծագում ունի։ 

Չնայած որ գորգն իր գեղազարդման ոճով լիովին համապատասխանում է ասորաուրարտական և վաղ հայկական ավանդույթներին, տարբեր ուսումնասիրողներ տարբեր կերպ են ներկայացնում դրա ծագումնաբանությունը։ Այսպես, Ուլրիխ Շուրմանն, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք գտնում են, որ Պազիրիկ գորգը գործել են Վանի թագավորությունում և որ այն պետք է վերագրել հայկական մշակույթին։ Ֆ. Գանցհոռնն այդ տեսակետը հիմնավորելու համար պատմահամեմատական ումնասիրության է ենթարկել փռյուգիական, ասորաբաբելական, վաղ հայկական կամ ուրարտական կիրառական գեղազարդման արվեստին վերաբերող սկզբնաղբյուրներն ու գորգի տեխնոլոգիական  հատկանիշները, հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու փաստը։ Նա հաշվի է առել նաև Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթի վաղ ավանդույթների մասին վկայող գորգի պատառիկների ու համապատասխան աշխատանքային գործիքների առկայությունը։ Այս վարկածի կողմնակից է նաև գերմանացի  ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը, ով, հիմնվելով գորգի կառուցվածքի, ձևավորման և մոտիվների վրա, Պազիրիկ գորգը վերագրվում է վաղ ուրարտական կամ վաղ հայկական շրջանին։ Պազիրիկ գորգի ծագումը Հայկական լեռնաշխարհի հետ կապելու հարցում վերը նշված հիմնավորումների հետ միասին կարևոր փաստ է նրա կարմիր ներկանյութում արարատյան դաշտի որդան կարմիրի առկայությունը, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք