[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել մարտի 15-ից

[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել մարտի 15-ից

«Tomb Raider: Լարա Քրոֆթ», «Լեդի Բըրդ», «Շերլոք Գնոմս» ֆիլմերը կարող եք դիտել Սինեմա Սթարում, մարտի 15-ից:

Tomb Raider: Լարա Քրոֆթ / Tomb Raider

  • Ռեժիսոր` Ռոար Ութհաուգ
  • Դերերում` Ալիսիա Վիկանդեր, Հաննա Ջոն-Քեյմեն, Ուոլթոն Գոգինս
  • Ժանր` մարտաֆիլմ, արկածային
  • Տևողությունը` 130 րոպե
  • Տարիքը` 14+

Լարա Քրոֆթը էքսցենտրիկ արկածներ որոնողի բավականին ինքնուրույն դուստրն է, ում հայրը կորել էր, երբ նա նոր էր դեռահաս դարձել։ Այժմ նա 21 տարեկան է և աննպատակ վատնում է իր կյանքը, իսկ իր աշխատած գումարը հազիվ բավականացնում է բնակարանի վարձի և համալսարանի դասերի համար։ Ամեն ինչի ինքնուրույն հասնելու նպատակ ունենալով, նա հրաժարվում է ղեկավարել իր հոր գլոբալ կայսրությունը, ինչպես նաև հրաժարվում է հավատալ, որ նա իսկապես կորել է։ Լսելով խորհուրդներ, որ նա պետք է համակերպվի այդ մտքի հետ և 7 տարի առանց արդյունքի որոնումներից հետո շարունակի ապրել, Լարան ինքն արդեն չի հասկանում, թե ինչն է ստիպում նրան բացահայտել իր հոր առեղծվածային մահվան հանգամանքները։

Լեդի Բըրդ /  Lady Bird

  • Ռեժիսոր` Գրետա Գերվիգ
  • Դերերում` Սիրշա Ռոնան, Լորի Մեթքաֆ, Թրեյսի Լեթս, Լուկաս Հեդջես, Թիմոթի Շալամե
  • Ժանր` դրամա, կոմեդիա
  • Տևողությունը` 105 րոպե
  • Տարիքը` 16+

Քրիստինա ՄակՖերսոնը սովորում է Սակրամենտոյի կոնսերվատիվ կաթոլիկ դպրոցում։ Նա փնտրում է իրեն, իր տեղը աշխարհում և փորձում է չնմանվել ուրիշներին։ Նրա մազերը ներկված են տարօրինակ կարմրավարդագույն, իսկ Լեդի Բըրդ անունը նա ինքն իրեն է տվել և բոլորին խնդրում է նրան այդպես անվանել։ Եվ նրա գլխավոր երազանքն է դուրս գալ այդ գյուղական միջավայրից և գնալ սովորելու Նյու Յորք:

Շերլոք Գնոմս /  Sherlock Gnomes

  • Ռեժիսոր` Ջոն Սթիվենսոն
  • Դերերում` Էմիլի Բլանտ, Ջոնի Դեփ, Ջեյմս ՄակԷվոյ, Մեգի Սմիթ
  • Ժանր` մուլտֆիլմ, ֆենթեզի, մելոդրամա
  • Տևողությունը` 100 րոպե
  • Տարիքը` 6+

Գնոմեոյին և Ջուլիետային սպասում են նոր արկածներ, այս անգամ Լոնդոնում։ Երբ հերոսները ընտանիքի և ընկերների հետ տեղափոխվում են քաղաք, նրանց գլխավոր խնդիրն է դառնում պատրաստել այգին գարնան գալուն։ Սակայն շուտով նրանք իմանում են վատ նորություն՝ ամբողջ Լոնդոնով առեղծվածային կերպով անհետանում են նրանց ցեղակից գնոմները։ Եվ մի անգամ, վերադառնալով տուն, Գնոմեոն և Ջուլիետան հայտնաբերում են, որ նրանց հարազատները ևս կորել են։ Այդ իրավիճակում նրանց օգնության կարող է հասնել միայն Շերլոք Գնոմսը։ Հանրահայտ խուզարկուն դառնում է լոնդոնյան այգիների բնակիչների պաշտպանը և իր հավատարիմ ուղեկցորդի՝ Վաթսոնի օգնությամբ սկսում է բացահայտել առեղծվածը։

Գրել կարծիք