Ի՞նչ է պետք նպատակին հասնելու համար․ պատասխանում է միլիարդատեր Ռեյ Դալիոն

Ի՞նչ է պետք նպատակին հասնելու համար․ պատասխանում է միլիարդատեր Ռեյ Դալիոն

Ի՞նչ է պետք մարդուն, որպեսզի հասնի իր նպատակներին։ Ինչպե՞ս զարգանալ և տեղում չդոփել։ Ինչո՞ւ չպետք է վախենալ խնդիրներից և չամաչել, որ ինչ-որ բան չեք կարողանում անել։ Այս և այլ հարցերին պատասխանել է միլիարդատեր Ռեյ Դալիոն իր «Սկզբունքներ» գրքում։

  • Ձեր առջև հստակ նպատակներ դրեք

Որոշեք գերակայությունները․ դուք ի վիճակի եք ստանալ գրեթե ամեն ինչ, ինչ ցանկանում եք, բայց չեք կարող ստանալ բացառապես ամեն ինչ։ Կյանքը նման է շվեդական մեծ սեղանի, որտեղ նրբահամ սնունդ է դրված, բայց չեք էլ երազել փորձել։ Նպատակ դնելը երբեմն նշանակում է, որ պետք է հրաժարվել մի բանից, որ ցանկանում եք, որպեսզի ստանաք այն, ինչ ամենաշատն եք ցանկանում։ Եվ ահա հենց այդտեղ որոշները ընդարմացվում են․ նրանք չեն որոշում հրաժարվել հաճելի հնարավորությունից վախի պատճառով, որ կկորցնեն մեկ այլ բան և արդյունքում շատ նպատակներ ունեն և չեն կարողանում հասնել ոչնչի կամ գրեթե ոչնչի։ Հուսալքության գիրկը մի ընկեք։ Դու ի վիճակի եք ստանալ, պարզապես ընտրություն կատարեք։

  • Որոշեք ձեր ճանապարհին կանգնած խնդիրները և լուծեք դրանք

Հիվանդագին խնդիրներն ընկալեք որպես ինչ-որ բան լավացնելու հնարավորություն։ Չնայած սկզբից ոչ մի տարբերություն չի լինի, բայց յուրաքանչյուր խնդիր, որի հետ առնչվում եք, հնարավորություն է։

  • Վերլուծեք խնդիրը, որպեսզի որոշեք պատճառը

Նախքան խնդրի լուծման տարբերակը փնտրելը, կենտրոնացեք դրա պատճառի վրա։ Տարածված սխալ է, որ խնդիրը հայտնաբերելուց հետո ակնթարթորեն փորձում են այն լուծել։ Ռազմավարական մտածողությունը պահանջում է գնահատական տալ և որոշել լուծումը։ Որակյալ վերլուծությունը սովորաբար տևում է 15 րոպեից 1 ժամ։ Այն ներառում է քննարկումներ համապատասխան մարդկանց հետ և պատճառի համատեղ որոնում։


Կարդացեք նաև․


 

  • Ծրագիր կազմեք

Վերլուծեք անցյալը, նախքան առաջ գնալը։ Վերլուծեք, թե ինչից եք սկսել, որ ձեզ բերել է այն կետին, որտեղ գտնվում եք հիմա, իսկ հետո վիզուալիզացրեք, թե ինչ պետք է ապագայում անեք դուք և մյուսները, որպեսզի հասնեք նպատակներին։

  • Ծրագիրը կյանքի կոչեք

Մարդիկ, որոնք մեծ ծրագրեր են կազմում, բայց դրանք կյանքի չեն կոչում, ոչնչի չեն հասնում։ Որպեսզի իրականություն դարձնեք ծրագիրը, պետք է գործել, իսկ դրա համար ինքնակարգապահություն է պետք։ Կարևոր է հիշել, թե ինչպես են փոխկապակցված խնդիրները և նպատակները, որոնց ձգտում եք։ Եթե զգում եք, որ կորցնում եք կապը, կանգ առեք և ինքներդ ձեզ հարց տվեք․ «Ինչո՞ւ»։ Եթե բաց թողնեք այդ պահը, կկորցնեք նաև ձեր նպատակները։  

hbr-russia


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք