[InterPress] Ռուս եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի հետ կապերը

[InterPress] Ռուս եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի հետ կապերը

Կրոնական պառակտում՝ ուկրաինական եկեղեցու անկախացումից հետո:

Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ հարաբերությունները կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա քաղաքական հակասությունների հետևանքով առաջացած կրոնական պառակտման պատճառով:

Երկուշաբթի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդը հավաքվել էր՝ որոշելու Կոստանդնուպոլսի Էկումենիկ պատրիարքարանի հետ, որը համարվում է աշխարհի 300 միլիոն ուղղափառ հավատացյալների առաջնորդող ուժը, կապը խզելու հարցը:

Պառակտումը Ռուսաստանի ուժի ցուցադրումն է ի պատասխան ուկրաինական եկեղեցու անկախություն ստանալուն:

Անցած շաբաթ Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս 1-ինը, ով արևելյան ուղղափառ եկեղեցականների շրջանում «հավասարների մեջ առաջինն է», անկախություն տվեց Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, որը ենթարկվում էր Մոսկվային:


Կարդացեք նաև.


Եթե երկուշաբթի օրվա որոշումը լինի վերջնական, հզոր և հարուստ ռուսական եկեղեցու կորուստը լուրջ հարված կլինի համաշխարհային եկեղեցուն: Դա նաև ընդգծում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջացած պառակտման նոր կողմը: Երկու պետությունները  թշնամացել են Ղրիմի անեքսիայի ու Դոնբասի պատերազմի պատճառով:

Վոլոկոլամսկիի Միտրոպոլիտ Հիլարիոնը, Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի ղեկավարը, երկուշաբթի հաղորդել է ռուսական եկեղեցու որոշումը և ասել, որ Ռուսաստանը հույս ունի, թե Կոստանդնուպոլսի պատրիարքարանը կփոխի իր որոշումը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք