[InterPress] Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին

[InterPress] Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին

Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ՝ կովկասյան երկրի պատմության մեջ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում:

66-ամյա նախկին արտգործնախարարը 60 տոկոս ձայն հավաքեց, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը նույնպես նախկին արտգործնախարար էր, 40 տոկոս ձայն  հավաքեց: Զուրաբիշվիլիի նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ: Նրան սատարում էր «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ընդդիմադիր խմբերն ասում են, որ եղել են ընտրախախտումներ, Թրանսփարենսի ինթերնեյշնլը ևս ահազանգել է դրանց մասին՝ ներառյալ կուսակցության անդամների հայտնվելը ընտրատեղամասերում: Իշխող կուսակցությունը հերքել է մեղադրանքները:


Կարդացեք նաև.


Գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Վաշաձեն չի ընդունել պարտությունը՝ ասելով, թե կսպասի վերջնական նախնական արդյունքներին:

«Ես կոչ եմ անում վրացիներին պաշտպանել մեր ազատությունը, ժողովրդավարությունը և օրենքը: Կոչ եմ անում զանգվածային խաղաղ ցույցեր սկսել և պահանջել արտահերթ ընտրություններ»,- ասել է նա Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք