Ինչո՞ւ են ֆուտբոլիստները վրիպելուց հետո բռնում գլուխը. հոգեբանությունը կպատասխանի

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները վրիպելուց հետո բռնում գլուխը. հոգեբանությունը կպատասխանի

Ինչո՞ւ է յուրաքանչյուր ֆուտբոլիստ անում դա: Աշխարհի առաջնության խաղերում հարյուր անգամ ենք տեսել, թե ինչպես է ֆուտբոլիստը վրիպելուց հետո գլուխն առնում ափերի մեջ:

Դժվար է բացատրել, թե ինչ սկզբունքով է ֆուտբոլիստը տոնում իր խփած գոլը: Որոշ խաղացողներ սահում են ծնկների վրա, հանում մարզաշապիկը կամ թիմակիցներով հավաքում են միմյանց վրա: Բայց կա նաեւ մեկ այլ էմոցիա` ափսոսանքի դրվագ, երբ ֆուտբոլիստը շատ մոտ է լինում դարպասը գրավելուն, սակայն տարբեր պատճառներով ձախողվում է: Բոլոր այդպիսի դեպքերում, ֆուտբոլիստներն անում են նույնը` ձեռքերը դնում են գլխին:

Եթե հետեւել եք այս աշխարհի առաջնությանը, ապա նկատած կլինեք, որ ֆուտբոլիստներն այդպես արել են տասնյակ անգամներ. բոլոր դիրքի ֆուտբոլիստները, բոլոր երկրներից: Այդպես արել են նաեւ Ռոնալդուն, Մեսսին:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջեսիկա Տրեսին ունի իր վարկածը. «Այդպես մյուսներին ասում ես, որ հասկացել ես վրիպումդ, ներողություն ես խնդրում դրա համար, որպեսզի ստիպված չլինեն քեզ հանել թիմից կամ սպանել»:

 

Կառլոս Սանչես, Ուրուգվայ
Տրեզեգե, Եգիպտոս

«Դա ամոթն արտահայտելու դասական տարր է»:

«Երբ մարդիկ անսպասելիորեն զարմանում են, նրանց ձեռքը գրեթե միշտ շարժվում է դեպի գլուխը»,- ասում է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հոգեբան Դակեր Քելթերը: Վարքային մշակույթում դա որպես վարքագիծ` ամենահինն է: Ֆուտբոլիստներն այդպես անում են նաեւ այն ժամանակ, երբ դարպասապահն անսպասելի որսում կամ հեռացնում է գնդակը` փրկելով դրությունը:

Նեմարը չի կարողանում հավատել Բելգիայի հետ խաղում իր վրիպմանը

Ժեստը հիմնականում կարող է ուղեկցվել հավելյալ գործողություններով: Ֆուտբոլիստները կարող են հարվածել իրենց դեմքին, մարզաշապիկով փակել դեմքը: Լինում են դեպքեր, երբ նրանք գլուխը պարզապես բարձրացնում են երկինք` խնդրելով Աստծուն պատասխանել` դա ճակատագի՞ր է, թե՞ սեփական սխալ:

Ռուս երկրպագուն չի կարողանում հավատալ դրվագին

Ֆուտբոլիստի հետ գրեթե նույն ժամանակ այդ ժեստն անում են նաեւ երկրպագուները: Քանի որ նրանք դիտորդ են, ոչ թե մասնակից, նրանց շարժառիթները կարող են տարբեր լինել:

NYTIMES


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք