Գնալ մարզասրահ, երբ ցանկություն չունես. ահա մոտիվացնող խորհուրդներ

Գնալ մարզասրահ, երբ ցանկություն չունես. ահա մոտիվացնող խորհուրդներ

Ինչպե՞ս մոտիվացնել ինքդ քեզ եւ ի՞նչ անել, որպեսզի քեզ ստիպելու անհրաժեշտություն չլինի:

Գտեք մարզվելու Ձեր սիրելի ձեւը

Ես մարզվում եմ շաբաթական երեք անգամ: Մարզումների չեմ գնում միայն այն դեպքում, երբ իսկապես լուրջ հիվանդ եմ: Նույնիսկ երբ կոտրել էի աջ ձեռքիս ճկույթը, շարունակում էի գնալ մարզասրահ. բարձրացնում էի ծանրաձողեր, իսկ գետնին հրում վարժությունն անում էի մեկ ձեռքով: Ես պրոֆեսիոնալ մարզիկ չեմ, մրցաշարերի չեմ մասնակցում եւ երբեւէ ինձ չեմ ստիպում գնալ մարզասրահ, որովհետեւ «դա պետք է»: Պարզապես, այնքան եմ սիրում քրոսֆիթը, որ մարզասրահ գնում եմ ուրախությամբ: Դա չի նշանակում, որ քորսֆիթն այնքան լավն է, որ Ձեզ կդրդի սիրել սպորտը: Ընդհակառակը, շատերին այն սարսափի կենթարկի: Որքան հնարավոր է սպորտի շատ տեսակներ փորձեք, մինչեւ կգտնեք Ձերը: Կանգ մի առեք. այն հաստատ գոյություն ունի:

Գտեք լավ մարզիչ

Եթե գտնեք «Ձեր մարզչին», նա ոչ միայն կհետեւի տեխնիկային եւ կօգնի հասնել Ձեր նպատակին, այլեւ կշատախոսի Ձեզ հետ ընդմիջումների ժամանակ: Ընկերական շփումն ու զվարճանքը եւս մեկ շարժառիթ է, որը Ձեզ կտանի մարզասրահ: Բաից այդ, Ձեզ համար ամոթ կլինի բաց թողնել մարզումները, նույնիսկ եթե մարզիչը բղավի այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմերում մարմնավաճառներն են բղավում:


Կարդացեք նաև.


Ստեղծեք ռիտուալների լավ հավաքածու

Փոքրիկ ռիտուալներն օգնում են ամրապնդել  սովորությունները: Ամենակարեւորը, մարզումներից առաջ պատրաստվեք. լիցքավորեք բջջայինը, ստեղծեք մոտիվացնող փլեյլիստ, ավելացրեք անհրաժեշտ իրերն ու մեկ շիշ ջուր վերցրեք: Հաջորդ անգամ, երբ մարզվելու ցանկություն չեք ունենա, հիշեք Ձեր ռիտուալը, եւ տրամադրությունը կփոխվի: Եթե ամեն դեպքում, մարզվելու մտադրություն չունեք, հիշեք, որ չեք պատրաստվում շեղվել ձեր գրաֆիկից: Մարզվեք 10 րոպե ու գնացեք տուն: Ճանապարհին կհասկանաք, որ դա պարտականություն էր, քանի որ ավելի լավ է կարճ մարզվել, քան ընդհանրապես չմարզվել:

LIFEHACKER


    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք