[ֆոտոշարք] Սուպեր լուսին. կապույտ և արյունոտ

[ֆոտոշարք] Սուպեր լուսին. կապույտ և արյունոտ

newmag-ը ներկայացնում է The Guardian-ի ֆոտոշարքը, որտեղ ցուցադրված է՝ ինչպիսին է եղել Լուսինն անցած գիշեր

Հունվարի 31-ին Երկրի բնակիչները բացառիկ հնարավորություն ունեցան տեսնել «տիեզերական շոու», ինչը չէր եղել 1866թ. ի վեր: Խոսքը կապույտ լուսին, գերլուսին և «արյունոտ» լուսին դիտարժան երևույթների մասին է:

Կապույտ լուսինն աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար: Դիտվում է 2-3 տարին մեկ:

Գերլուսինը տեղի է ունենում, երբ Երկրի բնական արբանյակը նվազագույն հեռավորության վրա է գտնվում մոլորակից և ավելի մեծ, պայծառ է երևում:

«Արյունոտ» լուսնինը նկատվում է, երբ տեղի է ունենում խավարում, ու Լուսինը կարմրավուն երանգ է ստանում։

 

Գրել կարծիք