[InterPress] Հայաստանի հովիտը. Գեղարդ վանական համալիր

[InterPress] Հայաստանի հովիտը. Գեղարդ վանական համալիր

Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող 4-րդ դարի հուշարձանն ամեն տարի հազարավոր մարդկանց է գրավում: Բայց մինչև հնագույն քարե պատերից ներս մտնելը նախ պետք է անցնել վաճառականների գյուղը:

Երևան, Հայաստան – դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի ուժեղ՝ գայթակղությո՞ւնը, թե՞ վաճառքը: Գեղարդ վանական համալիր հասնելու համար պետք է դուրս գալ Երևանից: Մոտ մեկ ժամվա ճանապարհ, և զբոսաշրջային ամենատեսարժան վայրերից մեկում ես:

Բժշկական առաքելության խմբի անդամ դոկտոր Կարինե Լեփեջյանը գյուղացիների վաճառած ուտեստները նկարագրում է որպես տեղական հուշանվերներ: Նա գյուղացիներին բացատրում է, թե ինչ պատրաստել, որ կարողանան վաճառել և փող աշխատել:

Վաճառվող ապրանքներից է «գաթան» կամ քաղցր հացը:

«Այս հացերը յուրահատուկ են: Բոլորը գալիս են Գեղարդ, որպեսզի գնեն դրանք»,- ասում է դոկտոր Լեփեջյանը:

Դուրս գալու ճանապարհին պատրաստվում էինք գնել այդ համեղ հացից, բայց սկզբում պետք է բախտը փորձել ցանկության պատի մոտ: Այցելուները քարը նետում են պատին: Եթե այն մնաց ճեղքում, ցանկությունդ կկատարվի:

«Մարդիկ հիմնականում այստեղ են գալիս, որովհետև երազանք ունեն: Ու նրանք մտքում որոշում են. եթե գանք այստեղ, երազանքը կկատարվի»,- ասում է դոկտոր Լեփեջյանը:

Վանական համալիրի մի մասը ժայռափոր է: Շատերը հավատում են, որ ներսից հոսող ջուրը սուրբ է և կարող է բժշկել: Քարե պատերն այնպես են կառուցված, որ արձագանքում են մատուցվող պատարագի կախարդիչ հնչյունները:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք