Փարիզյան երազանք. Կերամա Մարացցին ներկայացրել է սալիկների նոր հավաքածու

Փարիզյան երազանք. Կերամա Մարացցին ներկայացրել է սալիկների նոր հավաքածու

«Եթե ապրել ես Փարիզում, հետո ուր էլ գնաս, այդ քաղաքը միշտ քեզ հետ է լինելու»

Փարիզյան երազանքն իրականություն է դառնում. փարիզյան շունչը, նրբագեղությունն ու գունային բազմազանությունը` ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻ-ին ոգեշնչեցին ստեղծել «Փարիզյան երազանք» 2018 հավաքածուն: Այս տարի Կերամա Մարացցին հանգրվանել է սիրո մայրաքաղաք Փարիզում: ՓԱՐԻԶՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ հավաքածուն իրականություն կդարձնի ձեր երազանքը` փարիզյան նրբագեղությունն ու էլեգանտ ոճը տեղափոխելով ձեր բնակարան:

Կերամիկական սալիկների ինքնատիկ և յուրօրինակ նմուշներ, նոր ձևաչափի, բազմաֆորմատ, թրենդային հավաքածուներ, որոնք ձեզ մտովի կտեղափոխեն նորաձևության մայրաքաղաք Փարիզ:  

Հավաքածուում առանձնանում է Ֆրանսիական իմպրեսիոնզիզմի հիմնադիր Կլոդ Մոնեի կտավի հիման վրա ստեղծված երեք կտորից բաղկացած սալիկը: Այն Մոնեի ծաղկային գլուգործոցի ճիշտ կրկնօրինակն է`սալիկի վրա: 

«KERAMA MARAZZI»-ի արտադրանքը, բացի իր որակական բարձր հատկանիշներից, աչքի է ընկնում գույների ու երանգների անսահման բազմազանությամբ, յուրահատուկ, ոչ ստանդարտ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությամբ: Կերամոգրանիտները չեն գունաթափվում, չեն քերծվում անգամ մետաղի հետ շփումից: Փայտի դիզայնով սալիկները դժվար է տարբերել իսկական մանրահատակից:

Գունագեղ սալիկները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդին`ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գույներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք