Պատմական ու կարևոր. կայացել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Պատմական ու կարևոր. կայացել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Երկու պետությունների ղեկավարները ջերմորեն ողջունել են միմյանց տեսախցիկների առաջ, այնուհետև միայն թարգմանիչների ներկայությամբ 38 րոպե տևողությամբ հանդիպում ունեցել: Տետ ա տետին հետևել է «Թրամփ – Ըն» աշխատանքային լանչը:

Այս հանդիպումն, անկախ արդյունքներից, պատմական էին անվանում նույնիսկ Դոնալդ Թրամփին մշտապես քննադատողները: Թրամփն արեց այն, ինչը չէր հաջողվում անել 7 տասնամյակ շարունակ: Պաշտոնապես պատերազմական դրության մեջ գտնվող երկրների ղեկավարները 70-ամյա թշնամանքից հետո հանդիպում են առաջին անգամ և ահա երկար սպասված առաջին ձեռքսեղմումը:
Անկաշկանդ, վստահ ու ժպիտով: Առաջին վայրկյանների տպավորությունը խաբուսիկ չէր: Դրական տրամադրությունը գերիշխում էր հանդիպման ամբողջ ընթացքում:  Դոնալդ-Թրամփ Կիմ չեն Ըն տետ ա տետին հետևեց ընդլայնված կազմով հանդիպմը, հետո լանչը: 
Լանչից հետո նախագահները զբոսնեցին Ակապելլայի այգիներում, զրուցելով մոտեցան լրագրողներին, որտեղ Թրամփն արեց հանդիպման վերաբերյալ առաջին մեկնաբանությունը: 
Ինտրիգը պահեցին մինչև ստորագրման պահը: Մինչև բուն արարողությանն անցնելը, Թրամփն իր հյուսիսկորեացի գործընկերոջը ցույց տվեց նախագահական լիմուզինը: Մի քանի վայրկյան զրուցեցին ու գանցին սրահ: 
Ներկաների աչքից չվրիպեց այն, որ Կիմը հրաժարվեց ստորագրել նախապես պատրաստած սև մարկերով, որով սովորաբար ստորագրում է Թրամփը: Նրան օգնության հասավ կրտսեր քույրը, մարկերը փոխեց ավանդական ինքնահոսով: 
Եվ պատմական հանդիպման պատմական ստորագրությունները դրված են: Կողմերը ստորագրեցին ամփոփիչ փաստաթուղթ, որն ըստ էության վերջ դրեց կեսդարյա պատերազմին:  
Картинки по запросу kim trump meet
  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվում են նոր հարաբերություններ հաստատել` հանուն խաղաղության ու ազգերի բարգավաճման:
  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան միացյալ ուժերով ապահովելու են Կորեական թերակղզու ամուր և կայուն խաղաղությունը:
  • Վերահաստատվում է 2018թ ապրիլի 27-ին կնքած Փհանմունջոմյան հռչակագիրը, որով Հյուսիսային Կորեան պարտավորվել է լիակատար ապամիջուկացնել Կորեական թերակղզին:
  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվել են փոխանակել ռազմագերիների աճյունները:

Փաստաթղթի ամփոփիչ հատվածում ընդգծվում է դարակազմիկ սինգապուրյան հանդիպման պատմական նշանակությունը, որը բացելու է դռները դեպի նոր ապագա:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք