[InterPress] Էրդողանը միացել է Սորոսի պախարակմանը

[InterPress] Էրդողանը միացել է Սորոսի պախարակմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը միացել է Ջորջ Սորոսի նկատմամբ աճող ազգայնական շրջանակների պախարակմանը՝ մեղադրելով միլիարդատեր բարեգործին հակակառավարական բողոքի ցույցեր աջակցելու մեջ, որոնք միտված են սեպ խրել Թուրքիայի և այլ երկրների միջև:

Անդրադառնալով Հունգարիայում ծնված ամերիկացի ներդրողին` որպես «հայտնի հունգարացի հրեա Սորոս», Էրդողանը նրան մեղադրեց 2013 թ. այսպես կոչված «Գեզի պուրակի» հանրահավաքներին աջակցելու մեջ: Ցուցարարները բողոքում էին Ստամբուլի կենտրոնում պուրակի վերացման դեմ: Այն դարձավ ամենամեծ քաղաքական մարտահրավերը, որին այդ ժամանակ առնչվեց այդ օրերի վարչապետ Էրդողանն ու իր իշխանությունը:


Կարդացեք նաև․


Նախագահն ասել է, որ Սորոսին օգնում էր «տեղական դավաճան» Օսման Քավալան, ով ավելի քան մեկ տարի ազատազրկվել է՝ թուրքերի մեջ պառակտում սերմացնելու նպատակով հանրահավաքները ֆինանսավորվման համար:

Այս հայտարարությունը մատնանշում է, որ Էրդողանը, հավանաբար, աջակցում է Քավալայի ավելի քան 10 աջակիցների, այդ թվում` Թուրքիայի մի շարք հայտնի համալսարանների դասախոսների և մեկ լրագրողի ձերբակալմանը: Նրանք մեղադրվում են «Գեզիի» բողոքի ցույցերի միջոցով Էրդողանի կառավարության դեմ գործելու մեջ:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք