Վիզուալիզացիայի գաղտնիքները. ինչպե՞ս երազանքներն իրականություն դարձնել

Վիզուալիզացիայի գաղտնիքները. ինչպե՞ս երազանքներն իրականություն դարձնել

Եթե դուք պատկերացնում եք ձեր կյանքը մեծ տանը, բայց չեք պատկերացնում, թե ինչպես դրա համար փող աշխատել, այդ տունն այդպես էլ երազանք կմնա

Ի՞նչ է վիզուալիզացիան

Վիզուալիզացիան նպատակի մտավոր ձևակերպումն է: Դուք պատկերացնում եք, թե ինչ եք ուզում, ու ինչպես եք ուզում հասնել դրան: Արդյունավետ վիզուալիզացիա նշանակում է ունենալ ցանկության օբյեկտ ու դրան հասնելու ճանապարհ:

Շատ հաջողակ մարդիկ՝ Օփրան Ուինֆրին, Ջիմ Կերին, Ուիլ Սմիթը, կարծում են, որ վիզուալիզացիան իրենց հաջողության մի մասն է: Հոգեբանները խորհուրդ են տալիս վիզուալիզացիան մի քանի նպատակների համար.

  • Նոր ունակություններ ձեռք բերելու

  • Բարդ նպատակներին հասնելու

  • Ինքնավստահության ու ինքնակառավարման

  • Սթրեսի ժամանակ հանգստությունը պահպանելու

  • Նոր նպատակներ ու ռազմավարություն մշակելու

Ինչպե՞ս է վիզուալիզացին ազդում ուղեղի վրա

Գիտնականները պարզել են, որ ուղեղը չի տարբերակում իրականության ու երևակայության մեջ մեջ տեղի ունեցածը: Երբ վերհիշում եք ինչ-որ բան կամ պատկերացնում եք ապագա գործողությունները, ուղեղում արտադրվում են այն քիմիական նյութերը, որոնք արտադրվում են նաև իրական ժամանակում: Ձեր ուղեղն իրեն նույն ձև է պահում, իր համար կարևոր չէ, իրադարձությունները իրականում են պատահում, թե երևակայության մեջ: Նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնց օգնությամբ ուղեղը հրաման է տալիս մարմնին, խթանում է վերահսկողությունը, ուշադրությունն ու պլանավորումը, ինչն էլ մարդուն դրդում է գործողության: Երբ դուք սկսում եք մտածել ինչ-որ բանի մասին, նոր աշխատանքի, նոր հաճախորդի, պատահաբար, նոր հնարավորություններ են բացվում:

Ինչպես ճիշտ օգտագործել վիզուալիզացիան

  • Հստակ նպատակ դրեք

Վիզուալիզացիայի համար ձևակերպում, պատկեր ընտրելիս, աշխատեք այն անել մաքսիմալ հստակ ու կոնկրետ: Օրինակ, եթե ուզում եք առավոտյան հանգիստ աշխատել ձեր գրքի վրա, պատկերացրեք նաև, թե դա որ ժամին եք անելու, որքան եք աշխատելու:

 


Կարդացեք նաև.


  • Դետալները կարևոր են

Պատկերացրեք, թե ինչպես եք աշխատում ու հասնում նպատակին՝ քայլ առ քայլ: Ավելացրեք, որքան հնարավոր է շատ մանրուքներ, որտեղ եք գտնվում, ինչ եք հագել:

  • Զգացմունքները կարևոր են

Փորձեք պատկերացնել, ինչ բույր  է գալիս տարածքից, ինչպես են ձեր ոտքերը հոգնում վազքից հետո, լսեք ծափերը, որոնք կհնչեն ձեր ելույթից հետո:

  • Դարձեք սցենարիստ

Մարդիկ, որոնք իրենց նպատակները հանձնում են թղթին, ավելի մեծ հավանականությամբ են դրանց հասնում: Գրեք սցենար, ձեր վիզուալիզացիան հանձնեք թղթին: Սցենարը կարող է լինել, ինչպես  էլեկտրոնային, այնպես էլ աուդիոֆորմատով: Սցենարը կարդալը կամ լսելը կօգնի ավելի լավ ձևակերպել ցանկությունները:

  • Տարբերակների մասին մի մոռացեք

Երբ մտածում եք ապագայի մասին, առաջանում են վախեր, անհանգստություն, մտքեր՝ իսկ եթե, հանկարծ…..: Օգտագործեք դրանք ձեր ցանկություններն ավելի ճկուն դարձնելու համար:  Մտքով հաղթահարեք բոլոր խոչնդոտները, ինչպես ներքին՝ էներգիայի, ինքնավստահության պակաս,  այնպես էլ արտաքին՝ ժամանակ, փող, իրավիճակ: Պատկերացրեք, թե դրանցից ամեն մեկն, ինչպես եք հաղթահարում: Եթե  շատ վախենում եք հանդիսատեսից, հասարակության առաջ ելույթ ունենալուց, պատկերացրեք ամենավատը՝ դուք ընկնում եք: Հիմա պատկերացրեք, թե ինչ կանեք այդ դեպքում՝ կկանգնեք, թափ կտաք տաբատը, ինչ-որ մի կատակ կանեք ու համընդհանուր ծիծաղի տակ կբարձրանաք բեմ:

Կա մի լավ օրինակ, թե ինչպես է պետք կազմել նման պլան, այն կոչվում է  WOOP (Wish, Outcome, Obstacle, Plan): Բառերը, որոնցից կազմված է WOOP անվանումը, թարգմանվում են՝ Ցանկություն, Արդյունք, Իրավիճակ, Պլան:

  1. Գրեք առաջիկա 4 շաբաթների ձեր ցանկությունը: Դրանք պետք է լինեն բարդ, բայց իրականանալի: Նկարագրեք նպատակը 4-6 բառերով:

  2. Մանրուքներով պատկերացրեք, թե ինչպիսին կլինի արդյունքը: Նկարագրեք այն, որքան կարող եք մանրամասն:

  3. Մտածեք իրավիճակներ, որոնք կարող են ձեզ խանգարել: Գրանցեք ձեր վախերն ու ենթադրությունները: Ֆիքսեք միայն այն, ինչը կախված է ձեզանից:

  4. Կազմեք պլան: Ամեն մի իրավիճակի համար գրեք հնարավոր զարգացման տարբերակները: Օրինակ. «Եթե ես բեմից ընկնեմ, վեր կկենամ, կատակ կանեմ: Եթե հեռախոսս գրելու ընթացքում զնգա, ես այն կանջատեմ, կշարունակեմ գրել գիրքս»:

Եթե վիզուալիզացիայի տեխնիկան ձեզ դեռ թվում է կասկածելի, փորձեք այս մեթոդով հասնել ինչ-որ փոքրիկ նպատակի, օրինակ՝ սովորել 50 անգամ ձգում անել, նոր ընկեր ձեռք բերել: Երբ  կհամոզվեք, որ մեթոդն աշխատում է, այն ներմուծեք ձեր կյանք մշտական հիմքերով:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք