Օլիմպիական կրակը մարեց. Փհենչանի խաղերը` հակիրճ եւ ամփոփ

Օլիմպիական կրակը մարեց. Փհենչանի խաղերը` հակիրճ եւ ամփոփ

Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում ավարտվեց 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Ովքե՞ր դարձան ռեկորդակիր, հաղթող և գրանցվեցին պատմության մեջ:

16 օր տեւած պայքարը հարուստ էր անակնկալներով, ինտրիգներով, բացահայտումներով և սկանդալներով: Հայաստանի համար, ինչպես նախորդ դեպքերում, օլիմպիական խաղերն առանձնացան զուտ մասնակցության առումով: Մեր երեք ներկայացուցիչները չկարողացան մեդալներ նվաճել, թեև դրա սպասումն էլ չկար:

Վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մասնակցեց 2925 մարզիկ 92 երկրից:

Ամենաշատ մեդալը նվաճեց Նորվեգիան. 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Նորվեգիան ճանաչվեց մեդալային հաշվարկի հաղթող` իրենից հետ թողնելով Գերմանիային (14 ոսկի, 10 արծաթ, 7 բրոնզ): Լավագույն եռյակը եզրափակեց Կանադան (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ): Ռուսները 17 մեդալով զբաղեցրեցին 13-րդ տեղը:

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Սառույցի վրա հոկեյիստները երգեցին Ռուսաստանի հիմնը, երկրպագուները տրիբունաներից աջակցեին:

Նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը։ Փհենչանում նա դարձավ ութակի օլիմպիական չեմպիոն, նվաճելով իր կարիերայի 15-րդ օլիմպիական մեդալը։ Փհենչհան-2018-ում մարզուհին նվաճեց 2 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզ:

Էսթեր Լեդեցկան դարձավ պատմության առաջին մարզուհին, ով երկու օլիմպիական ոսկի նվաճեց տարբեր մարզաձևերում: Չեխիայի ներկայացուցիչը հաղթեց լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում, նաև առաջինն էր սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում:


Կարդացեք նաև.


Օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին։ Սպիտակ խաղերն ընդունելու հերթը Պեկինինն է` 2022-ին:

Գրել կարծիք