[InterPress] Փաուլն ու Օլբրայթն ասում են, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր

[InterPress] Փաուլն ու Օլբրայթն ասում են, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր

Սոցցանցերի առաջացումն ու նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը փոխում է հին աշխարհակարգը վտանգավոր ձևով՝ կիրակի օրը Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում նշել են երկու նախկին պետքարտուղարները:

Մադլեն Օլբրայթը, ով պաշտոնավարել է նախագահ Բիլ Քլինթոնի օրոք եւ Քոլին Փաուելը, ով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմից էր, CNN- ի Fareed Zakaria GPS հաղորդման ժամանակ մտահոգություն հայտնեցին միջազգային ոլորտում տեղի ունեցող զարգացումների առումով:

«Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք չափազանց տարբեր ժամանակաշրջանում, – ասել է Օլբրայթը,–որտեղ ձայները պառակտված են, մարդիկ տեղեկատվություն ստանում են սոցիալական ցանցերից: Նրանքտեսնում են երևույթներն արդեն համաձայնեցված տեսանկյունից»:


Կարդացեք նաև․


Օլբրայթն ավելացրել է. «Մարդիկ ուզում են իմանալ, թե որն է նրանց ինքնությունը: Այնպես որ, ընդհանուր առմամբ հպարտ ենք մեր ինքնությամբ, սակայն եթե իմ ինքնությունն ատում է դիմացինի ինքնությանը, ապա դա հայրենասիրություն չէ, դա հիպերազգայնականություն է եւ շատ վտանգավոր»:

Փաուելը կիսում է այդ մտահոգությունները:

«Մենք եղել ենք այն աշխարհի առաջնորդ, որը ցանկանում էր ազատ լինել, – ասել է նախկին գեներալը` ավելացնելով,- վերջին տարիներին Մադլենի նշած ճնշումներն ու ուժերը ասպարեզ են դուրս եկել:Եվ ի՞նչ ենք անում մենք: Մենք դուրս ենք գալիս պայմանագրերից, հեռանում դաշինքներից, որոնք կնքել էինք նախկինում»:

Փաուելը մեղքի մի մասը բարդել է միջազգային ասպարեզում նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծի վրա:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք