[1915.life] Թողարկվել է ցեղասպանության մասին պատմող 7 հուշամեդալ

May 3, 2019

50-ից ավելի վարպետներ 7 ամիս շարունակ աշխատել են 7 հուշամեդալներից կազմված հուշատուփը պատրաստելու համար:


 «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքյանի խոսքով`  հուշամեդալները  պատմում են Հայոց ցեղասպանության պատմությունը՝ բնաջնջումից մինչև վերապրում:



«Որոշեցինք այնպիսի բան ստեղծել, որ կարողանանք փոխանցել հետագա սերունդներին: Ստեղծել ենք հուշամեդալներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մի պատմություն: Հուշամեդալների վրա պատկերված է` «Կոմիտաս»-ը, «Սողոմոն Թեհլերյան»-ը, «Վարագավանք»-ը, «Գաղթ»-ը, «Պատմական Հայաստանի քարտեզ»-ը,  «Հուշահամալիր»-ը, «Սրբադասվածներ»-ը», - ասում է Արսեն Մելիքսեթյանը:



Նախագիծը կոչվում է 1915.life: Այն  իրականացվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Հեղինակները մանրակրկիտ մշակել են յուրաքանչյուր դետալ: Խորհրդանշական է նաև արտադրված հուշատուփերի քանակը` 1915:



Խորհրդանշական է նաև արտադրված հուշատուփերի քանակը` 1915:



Հուշատուփերի վաճառքը սկսվել է ապրիլի 27-ին: Դրանք կարելի է գնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կամ պատվիրել առցանց` 1915.life կայքում: Վաճառքից ստացված հասույթի 10%  կփոխանցվի թանգարան-ինստիտուտին, մի մասն էլ` բանակին:


Հուշամեդալներին կից հրատարակվել է նաև եռալեզու գիրք: Արսեն Մելիքսեթյանի խոսքով` իրենք գրքում հավաքել են այն ամենը, ինչը հանրությունը գիտի ու չգիտի:


Ցեղասպանության պատմությանը զուգահեռ` գրքում առաջին անգամ տպագրվել են բացառիկ լուսանկարներ, թերթերի հրապարակումներ: Գիրքը վաճառվում է հուշատուփին կից: Ցանկության դեպքում այն կարելի է գնել նաև առանձին` գրախանութներից:


[embed]https://youtu.be/_BoT13NEE8k[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում