Սիրելու և սիրելի լինելու 5 բանաձև. ինչպե՞ս ամուր հարաբերություններ ունենալ

October 12, 2019

Սիրելու և սիրելի լինելու 5 բանաձև՝ հաստատված սեփական օրինակով։ newmag-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակ, ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենը գիրքը գրել է սեփական փորձով։ Հեղինակը պնդում է՝ միմյանց հասկանալն ամուր հարաբերությունների գրավականն է։
Ամենօրյա գործերի ու աշխատանքային խիտ գրաֆիկի խաչմերուկում հաճախ կորչում է միմյանց հանդեպ հոգատարությունը։ Զույգերի հարաբերությունները սկսում են խարխլվել հենց այդ խաչմերուկում, իսկ ամուսնական կյանքը զույգերի համար դառնում է պարտավորությունների փաթեթ ու իսկական գլուխկոտրուկ:



Ո՞վ է թարգմանել newmag-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» գիրքը




Խրախուսանքը, միմյանց նեցուկ լինելը, նվերներ տալը, հպումներն ու միասին ժամանակ անցկացնելը ամերիկացի հոգեթերապևտի առանձնացրած ամենարդյունավետ միջոցներն են՝ հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար։ «Սիրո 5 լեզուները» գրքում սիրո սեփական լեզուն գտնելուց հետո կողակցին գոհացնելու ջանքներն այլևս ապարդյուն չեն անցնի։ Այս գիրքը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է։

Հեղինակ՝ Անի Սողոյան


[embed]https://youtu.be/z9mgprmxpDc[/embed]


Հետևեք newmag-ին   Instagram-ում և   Telegram-ում