5 միֆ սուրճի մասին. հիմա անքնություն առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ

5 միֆ սուրճի մասին. հիմա անքնություն առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ

Մենք առանձնացրել ենք առույգացնող, թարմացնող այս ընպելիքի մասին ամենատարածված միֆերը:

1. Սուրճը առաջացնում է կախվածություն

Սա այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե կարելի է վարժվել սուրճի հաճելի, համեղ ու արոմատիկ բույրին, բայց դա կախվածություն անվանել չարժե:

Կոֆեինը որևէ ձևով չի սպառնում ձեր ֆիզիկական ու  էմոցիոնալ առողջությանը, թմրադեղի, ծխախոտի կամ ալկոհոլի պես:

Եթե որոշեք հրաժարվել սուրճից, հնարավոր է ձեր օրգանիզմը դա նույնիսկ չնկատի:

Իսկ եթե օրվա ընթացքում օգտագործում եք 2 գավաթից ավելի սուրճ հնարավոր է հոգնածություն, քնկոտություն զգաք, գլխացավ ունենք:

Բայց այս երևույթները վտանգավոր չեն և կտևեն ընդամենը 1-2 օր: Այդ իսկ պատճառով մասնագետները սուրճի հանդեպ սերը կախվածություն չեն համարում:

2. Սուրճը կարող է անքնություն առաջացնել

Եթե դուք սուրճ խմում եք օրվա առաջին կեսին, ապա անքնությունը բացառվում է:

Կոֆեինը օրգանիզմից  արագ է դուրս գալիս` 8-10 ժամ անց արյան մեջ մնում է  սկզբնական դոզայի 25 տոկոսը, որը բավականին քիչ է քունը խաթարելու համար:

Օրվա երկրորդ կեսին խմած սուրճի ազդեցությունը պայմանավորված է դրա թնդությամբ: Օրինակ 30-գրամանոց  էսպրեսոյի գավաթում կա 60 միլիգրամ կոֆեին, որը ավելի քիչ է, քան կոֆեինի պարունակությունը 1 սովորական բաժակ թեյում:

3. Կոֆեին կա ոչ միայն սուրճում

Կոֆեին կա ոչ միայն սուրճում, այլև բազմաթիվ այլ  սննդամթերքներում ու խմիչքներում: Կոֆեին պարունակում է թեյը, կակաոն, էներգետիկ ըմպելիքները, շոկոլադը` բացառությամբ սպիտակը, որոշ դեղամիջոցներ:


Կարդացեք նաև.


4. Սուրճը բարձրացնում է արյան ճնշումը

Սա պարտադիր հետևանք չէ:  Դարձյալ պայմանավորված է օրգանիզմի յուրահատկություններով: Կան մարդիկ, որոնց արյան ճնշումը սուրճ խմելուց հետո բարձրանում է, բայց քիչ չեն նաև այնպիսիք, որոնց ճնշման վրա սուրճը ազդեցություն չի թողնում:

5. Սուրճը օրգանիզմից դուրս է բերում կալցիումը

Այս վարկածի պատճառով սուրճը համարվում է օստեոպորոզի գլխավոր մեղավորը: Իրականում եթե օրվա ընթացքում օգտագործում եք մեծ քանակությամբ սուրճ, դա կարող է վտանգավոր լինել: Բայց մասնագետները պնդում են, որ 1-2 գդալ կաթ ավելացնելուց հետո սուրճը կդառնա անվտանգ ըմպելիք:

Բայց հատկապես տարեցներին խորհուրդ է տրվում չչարաշահել սուրճը: Մասնագետները 50  անց մարդկանց խորհուրդ են տալիս օրը խմել 300 մլ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք