20 տարի Ալժիրը կառավարող նախագահը հրաժարական է տվել. նա 83 տարեկան է

April 5, 2019

Աբդել Ազիզ  Բուտեֆլիկան իշխանության եկավ 1999-ին, երբ երկրում 5 տարի քաղաքացիական պատերազմ էր: Նա համարվում էր անկախ թեկնածու, որին աջակցում էին զինված ուժերը: Առաջին ընտության ժամանակ Բուտեֆլիկան ստացավ ընտրողների ձայների 74 տոկոսը: Նախագահության առաջին տարիներին քաղաքացիական պատերազմն ավարտվեց, հայտարարվեց համաներում, ինչը նպաստեց, որ Բուտեֆլիկան մեծ աջակցություն ստանա հաջորդ ընտրությանը (ձայների 85 տոկոսը):  2008-ին նախագահի վերընտրման սահմանափակումը չեղյալ հայտարարվեց ու Բուտեֆլիկան երկրի ղեկին մնաց: Այս անգամ նրան ձայն տվեց ընտրողների 90 տոկոսից ավելին:
2011-ին, երբ արաբական աշխարհում հեղափոխական ալիք էր բարձրացել: Բուտեֆլիկան  բարեփոխումների շնորհիվ կարողացավ խուսափել իշխանափոխությունից ու «Արաբական գարունից»:
2013-ին Բուտեֆլիկան ուղեղի կաթված ստացավ ու գամվեց հաշմանդամի սայլակին: Այդ ժամանակ նա 76-տարեկան էր: Սակայն Բուտեֆլիկայի վիճակն ամենևին էլ չխանգարեց ևս մեկ անգամ վերընտրվելու, այս անգամ նրան ձայն տվեցին ընտրողների 82 տոկոսը:
2013-ից ի վեր Բուտեֆլիկան հազվադեպ էր ելույթ ունենում: Ըստ էության, երկիրը ղեկավարում էր նրա շրջապատը՝ բարձրաստիճան զինվորականները, խոշոր գործարարները, քաղաքական գործիչները:

Երկիրը ղեկավարում էր նրա շրջապատը՝ բարձրաստիճան զինվորականները, խոշոր գործարարները, քաղաքական գործիչները:

2016-ին Ալժիրի Սահմանադրությամբ վերականգնվեց նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, սակայն, հակառակ դրան, իշխող կուսակցությունը որոշեց նորից առաջադրել Բուտեֆլիկայի թեկնածությունը 2019-ի նախագահի ընտրության ժամանակ:


Կարդացեք նաև․



Ալժիրում սկսեցին խոսակցություններ տարրածվել՝ Բուտեֆլիկայի առողջությունը գնալով վատանում է: Ու այս դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչու է համառորեն ուզում մնա իշխանության ղեկին: Հասարակության մեջ տարակուսանքը ցասում առաջացրեց, որն էլ գնալով վերածվեց բողոքի ալիքի ու բազմահազարանոց ցույցերի:
Մարտի 3-ին կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց Բուտեֆլիկայի թեկնածության առաջադրման մասին, այդ ժամանակ նախագահը Շվեյցարիայում բուժօգնություն էր ստանում: Ըստ շրջանառվող լուրերի, նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նախագահի անունից հաղորդագրություն տարածվեց, որ հաղթանակի դեպքում, Բուտեֆլիկան խոստանում է կարճ ժամանակում փոխել սահմանադրությունը և հայտարարել երկիր նախագահի նոր ընտրություն, որին ինքը չի մասնակցի, սակայն այս խոստումն ալժիրցիներին չբավարարեց: Արդյունքում, մարտի 8-ին փողոց դուրս եկավ ավելի քան 1 միլիոն քաղաքացի: Այդ օրվա բողոքի ակցիան բեկումնային դարձավ, իսկ դրանից հետո հնչող բոլոր խոստումներն՝ անարդյունք: Ի վերջո, Բուտեֆլիկայի կողմնակիցները տեղի տվեցին, ապրիլի 1-ին Բուտեֆլիկան հայտարարեց, որ չի մասնակցի նոր ընտություններին և կհեռանա նախագահի պաշտոնից այնպես, ինչպես պահանջում է կարգը:
Բուտեֆլիկայի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 26-ին:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում