Ռեյչլ Հոլիսի օրինակով. Աննա Մինասյանի հաջողության պատմությունը

November 26, 2019

 «Я борец». կարճ՝ ընդամենը մեկ բառ, որն ամբողջությամբ բնութագրում է Աննա Մինասյանին: Մեր հերոսուհին ապրել-մեծացել է Ռուսաստանում: Համակրանքը, որն ի վերջո վերածվելու էր մեծ սիրո ու ընտանիք կազմելու պատճառ, նրան բերեց հայրենիք:
Երեխայի հետ երեխա, մեծի հետ` մեծ: Նա զգում է փոքրիկների հոգեբանությունը, մտերմանում րոպեների ընթացքում ու դառնում նրանց ընկերը: Հենց դրա համար էլ որոշեց իր փոքրիկ ընկերների բանակը մեծացնել եւ նրանց հավաքել մի տեղում՝ մանկական զարգացման կենտրոն, որտեղ մեծ ու փոքր չկա՝ կան ընկերներ:
Մանկակական զարգացման կենտրոններ ստեղծելն ամուսնու միտքն էր: Ամուսինն էլ  օգնեց Աննային իրագործել բիզնես-գաղափարը: Աննան խոստովանում է` սկզբում երկմտանք կար` գուցե չստացվի կամ` չկարողանա. պատասխանավությունը մեծ էր:
Նա Էմոցիոնալ է, տեսակով ուժեղ ու չհանձնվող: Դժվարությունների վրա աչք փակելով, 7 անգամ չափելով ու մեկ անգամ կտրելով էլ Աննան որոշումներ է կայացնում ու անվախ քայլում իր երազանքերի ճանապարհով:






Մի փոքր հուզված ու թաշկինակը ձեռքին մեր հերոսուհին newmag ընկերության «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքի շնորհանդեսին ներկայացրեց չարդարանալու, ուժեղ ու հաջողակ լինելու իր բանաձևը: Հրավիրվել էր, որպես ուժեղ, համառ ու համարձակ կին, հուզվեց, երբ սկսեց խոսել, թե ինչպես փոքրիկ Աննան դարձավ բիզնես լեդի:
Աննա Մինասյանը newmag հրատարակչության մրցանակաբաշխությանը ներկայացավ պատրաստված՝ ինչպես չարդարանալ ու ինչպես հասնել հաջողության փոքրիկ մոտիվացիոն ուղերձով: Համարձակ ու մոտիվացիոն ելույթի համար Աննան newmag-ից նվեր ստացավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը, Pregomesh ապրանքանիշի զարդեր ու Armenia Wine գինի: Newmag հրատարակչությունը Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսը կանանց համար մոտիվացիոն փորձի փոխանակում էր՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի հեղինակի ու newmag-ի ընտրած հերոսուհիների օրինակով:
[embed]https://youtu.be/rC0MhEBVjik[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում