Ձախողված բլիցկրիգ. ապրիլյան հարձակումը հայկական բանակի զգոնության թեստն էր

April 9, 2019

Առաջնագծի ամբողջ երկարությամբ, դիվանագիտական ու տեղեկատվական ճակատով Ադրբեջանը հարձակվեց նախապես ու մանրակրկիտ պատրաստված ծրագրով: Ամեն ինչ հաշվարկված էր այնքան, որ տեղեկատվական գրոհը չէին հասցնում համապատասխանեցնել ռազմականին, քանի որ այստեղ՝ Արցախի մատույցներում հայկական ուժերը ձախողում էին ալիևի բլիցկրիգը:
Ադրբեջանի հրետանու աղմուկի տակ հայ սպան հենց առաջին օրերին ամրագրեց՝ այս պատերազմը ոչնչացրեց հայկական բանակի նոր սերնդի մարտունակության մասին բոլոր հարցականները:
Երեք տարի անց ինտրիգային հարցադրումների, քննարկումների ֆոնին առանձին զինվորների ու հրամանատարների, հերոսների հաղթանակը պարզապես չի քննարկվում: 18-20 տարեկան ժամկետայինները, հարաբերական խաղաղ օրերին սահմանից հեռու չգնացող հրամանատարները ցույց տվեցին՝ Ադրբեջանի հաշվարկը սխալ էր: 30 տարի ակտիվ ռազմագործողությունների դադարը չէր նշանակում, որ հայերը պատրաստ չեն նորից հետ շպրտել լայնամասշտաբ հարձակումը:

30 տարի ակտիվ ռազմագործողությունների դադարը չէր նշանակում, որ հայերը պատրաստ չեն նորից հետ շպրտել լայնամասշտաբ հարձակումը:

Դեռ երեք տարի առաջ առաջին հարցազրույցներում հերոս զինվորներն ամենակարևորն էին ասում՝ Ադրբեջանն  այս պատերազմով ձախողեց հաջորդներում հաղթելու ամենաչնչին հնարավորությունը: Պատերազմ չտեսած սերունդը տեսավ լսած պատմությունների իրականությունը:
Պատերազմ չտեսած սերունդը տեսավ լսած պատմությունների իրականությունը:

Պատերազմը փորձեց հայկական դիրքերի մարտունակությունը, փոփոխությունները մասշտաբային են, վերազինումը՝ այնպիսի ժամանակից տեխնոլոգիաներով, որոնք ցույց են տալիս, բայց արգելում նկարահանել: Գաղտնիությունը պատերազմում որոշիչ գործոն է:


Կարդացեք նաև.



Թալիշի բարձունքում, քաղաքական պայմանավորվածությունների ֆոնին, հիմա խաղաղություն է: Շուլի Հակոբյանն այստեղ է երեսուն րոպեում շարքից հանել հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական երեք տանկ: Երեք տարի անց վերադարձել ու պատմում է՝ հապաղելու ամեն րոպեն կարող էր ճակատագրական լինել: Սա պատերազմ էր, որը դարձավ հայկական բանակի զգոնության թեստը:
Սա պատերազմ էր, որը դարձավ հայկական բանակի զգոնության թեստը:

Ապրիլը ցույց տվեց, որ դիերի խոշտանգումներն Ադրբեջանի բանակում հերոսություն է: Հայկական բանակում հերոսությունը զոհված հրամանատարին փոխարինելն ու  գրագետ մարտ վարելով դիրքն ու զինակիցներին նաև կյանքի գնով փրկելն է:
Այս պատերազմը գործնականում տեսանելի դարձրեց նաև Ադրբեջանի բանակի այն կարողություններն ու զինանոցը, որոնք չկային նախորդ պատերազմում: Իսրայելական կամիկաձեներն ամենավտանգավոր օրինակն էին: Հայկական կողմը ֆիքսեց՝ հետևություններն արված են:
Հայկական կողմը ֆիքսեց՝ հետևություններն արված են:

Ադրբեջանի նախագահին զեկուցված առաջին շոկային լուրն էր: Գրոհող ավիացիան դարձավ նռնականետի բաժին: Նարեկ Մալխասյանը վիրավորվեց նույն ուղղաթիռի բեկորներից և դեռ հոսպիտալում մարտական դրվագի օրինակով  ձևակերպեց ամբողջ պատերազմի գլխավոր ուղերձը:
Երեք տարի անց ամենակարևոր գիտակցումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ամենահուսալի, ամենավճռական երաշխավորը հայկական բանակն է՝ զինվորով, հրամանատարով, կամավորով: Ադրբեջանի նոր հարձակումը ոչ ոք չի բացառում, նոր սադրանքի իրատեսական լինելը ֆիքսված է ռազմական և քաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակով:
[embed]https://youtu.be/3QyHVh0d1NM[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում