Թուրքերի գործողությունները հայերի դեմ համակարգված են եղել

August 15, 2019

Հայերի դեմ Թուրքերի գործողությունները եղել են համակարգված ու կրել են կենտրոնացված բնույթ: Դրա մասին փաստարկները հիմնվում են ոչ թուրք ականատեսների վկայությունների, թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա:


Մինչև օրս թուրքական պահոցներից ոչ մի փաստաթուղթ ներկայացված չէ, որը կապացուցի հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը: Բացատրությունը մեկն է` փասթաղթերը ոչնչացվել են: 1920 թվականին հրապարակված Թալեաթի հեռագրերը չապացուցված կամ կեղծ են համարվել, բայց Դադրյանի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում հեռագրերի բովանդակությունն ուղղակիորեն հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով:




Կարդացեք նաև.





Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները ցեղասպանություն որակեց: Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը ևս նման որոշում կայացրեց 1997 թվականին: 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը` 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին: Այս եզրույթի կիրառումը լիովին արդարացի է:




Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում