Ուրիշ կերպ ապրելու Հայաստանի մեկ տարին

May 2, 2019

Երիտասարդ բարեփոխիչների իշխանության գալուց ի վեր Հայաստանում շատ բան է փոխվել: Իշխանական քննադատների խոսքով՝ ոչ միշտ  դեպի լավը:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր կառավարման օրոք 50.000 նոր աշխատատեղ է ստեղծվել: Ընդդիմադիր կուսակցականներն ասում են, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո, նմանակում է հին ռեժիմի լիդերներին, որոնց նա մեկ տարի առաջ իշխանությունից հեռացրել է:


«Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում իրապե՞ ս շատ բան է փոխվել:



«Մեր երազանքների սահմանն է փոխվել. Հիմա ես ավելիի մասին եմ երազում: Այն, ինչի համար մենք պայքարում էին վերջին տասնամյակների ընթացքում, այլևս իրականություն է», – ասում է Դավիդ Հովհաննիսյանը:



«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»  Հովհաննիսյանի կոչը հայերին միավորելու, անհնազանդության կոչ դարձավ:


Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով, հեղափոխությունը կայացավ, որովհետև ցույցերի քանակն էր մեծացել, մարդիկ գիտակցում էին, որ իրենք կարող են որոշակի դեր խաղալ հասարակական կյանքում: Նրա խոսքով ցույցերի մեծ մասն արդարացված է, քանի որ դրական տնտեսական ու սոցիալական ռեֆորմները սարերի հետևում չեն:



«Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ տարին բավարար չէ սոցիալ-տնտեսական լուրջ փոփոխությունների համար»,- ասում է նա:



«Երբ հեղափոխություն էր տեղի ունենում, մենք շատ քիչ բան գիտեինք այն մասին, թե իրականում ի՞նչ է կատարվում: Մենք այնպիսի զգացում ունեինք, որ ամեն բան պետք է բարելավվի: սակայն առայժմ մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում», – ասում է ավանդական հրուշակագործ Նադին Մարտիրոսյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում:



«Մեր գործն ապագա չունի», – դժգոհում է,- «Քաղցրավենիքի վաճառք մայրուղու եզրի՞ն: Եթե այստեղ գործարան լիներ, ես արժանապատիվ, կայուն աշխատանք կունենայի»:





«Մինչև հեղափոխությունը արտահանման բիզնեսում փոքր խաղացողները գործնականում հնարավորություններ չունեին՝ մենաշնորհ էր: Իրավաբանորեն ոչինչ չի փոխվել: Հակամենաշնորհային օրենքները հիմա իսկապես գործում են», – ասում է Վարուժան Հարությունյանը:



JAMnews-ի կողմից հարցված փորձագետները հայտարարում են, որ հեղափոխությունից հետո անցկացված ընտրությունները վերջին 20 տարիների ընթացքում առաջինն էին, որ անցել են առանց հակասությունների: Միջազգային դիտորդները նույնպես հայտնում են, որչ ընտրություններն անցել են ազնիվ, ազատ ու թափանցիկ: Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ են տարել քաղաքապետի ու խորհրդարանի ընտրություններում:


Սարգսյանի նախագահության օրոք անցկացված 2015թ.-ի հանրաքվեի արդյունքում նախագահի լիազորությունների մեծ մասն անցավ վարչապետին: Սարգսյանն այս փոփոխությունից օգուտ չքաղեց, քանի որ ստիպված էր անցած տարվա ապրիլին՝ վարչապետ նշանակվելուց մի քանի օր անց, զբաղեցրած պաշտոնից հեռանալ: Հիմա այդ լիազորությունները Փաշինյանն է օգտագործում:


Հոդվածի բնօրինակն՝ այստեղ




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում