Ազնավուրն ու Սպիտակի երկրաշարժը․ ինչպե՞ս մեծ շանսոնյեն օգնեց հայերին (տեսանյութ)

December 24, 2019

Ազնավուրը թվարկում է՝ աղետի գոտում առաջնային իրերի ցանկը ու մարդկանց փոխանցում իր նորաբաց ասոցիացիայի հասցեն, որ ով ինչ կարողանա՝ ուղարկի Հայաստան:
Էմիգրանտների որդին Հայաստանում եղել էր ընդամենը մեկ անգամ՝ մենահամերգով, իսկ հիմա պիտի հասներ օգնության. Արդեն գիտեր. Երկրաշարժից զոհվել է 25 հազար մարդ, հարյուրավոր փոքրիկներ անօթևան են, սպասում են, որ ամեն պահի ծնողները կգան իրենց հետևից ու տուն տանեն:
Առաջին անհրաժեշտության պարագաներով լի մի ամբողջ օդանավ հասավ Հայաստան: Շտապեց Գյումրի, կանգնեց Սուրբ ամենափրկիչ եկեղեցու ավերակների մոտ ու ինքն իրեն խոստացավ՝ ավելին պիտի անի հայրենիքի համար:






Հենց այդ օրը սկսվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո պատմությունը. «Մեղմ շշուկով» խոստովանեց իր հիշողությունների գրքում:
1990-ին նորից եկավ այս անգամ միաժամանակ 2 օդանավով՝ բեռնված 40 տոննա հագուստով:
Ազնավուրը բոլոր  լրատվամիջոցներով մարդկանց արթնացրեց, ոտքի հանեց, որ անտարբեր չլինեն Հայաստանի հանդեպ: Գյումրիում լուծեց նաև էլեկտրականության հարցը, որի շնորհիվ երգիչ, երգահան, դերասան, արտիստ, գրող կոչումներից բացի ստացավ նաև «Լույսի Շառլ» անունը: Այդ օրն  ավելի շատ հայ դարձավ։
[embed]https://youtu.be/XZ-WAtjNNr4[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում