Քաղաքը կարդում է. newmag-ը մասնակցեց Գրքի երևանյան 3-րդ փառատոնին

November 25, 2019


3 օր քաղաքը կարդաց ու խոսեց գրքի մասին: Երևանյան 3-րդ փառատոնն
առանձնացավ այցելուների աննախադեպ մեծ քանակով, բովանդակալից քննարկումներով և բանախոսություններով:
Այս փառատոնի ժամանակ ընթերցողներն ավելի շատ փնտրում էին նոն-ֆիքշն ժանրի գրքեր, գեղարվեստականից
հետո՝ մասնագիտական գրքերն են:




Ընթերցասերներին ներկայացվեց 15 նոր գիրք: Փառատոնի հատուկ հյուրերը
վարպետության դասեր անցկացրին: Նրանք  քաղաքական
գործիչներ, կինոգետներ, կոմպոզիտորներ, գրողներ և լրագրողներ էին: Ինչպե՞ս հիմնել հաջողակ
հրատարակչություն՝ ձեռքի տակ ունենալով բիզնեսի զարգացման հստակ ռազմավարություն: Երևանյան
գրքի փառատոնի առաջին օրը newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը խոսեց
newmag-ի ֆենոմենի մասին: 2018-ից ընկերությունը զբաղվում է գրահրատակչական գործունեությամբ
և արդեն 18 գիրք է հրատարակել: